• Մեր մասին
  • Ծառայություններ
    • Օֆսեթ տպագրություն
      • Բուկլետներ
      • Գրքույկներ
      • Տոպրակներ
      • Օրացույցներ
    • Թվային տպագրություն
      • Այցեքարտեր
      • Բեյջեր
      • Բլանկների, ձևաթղթերի տպագրություն
      • Ծրարներ
      • Թղթապանակներ
      • Նոթատետրեր
      • Զարգացնող խաղեր
      • Վկայականներ
    • Լայնաֆորմատ տպագրություն
      • Բաներներ
      • Պոստերներ
    • Տպագրություն կտորի վրա
      • Կտորե պայուսակներ
      • Շապիկներ և գլխարկներ
    • Տպագրություն կոշտ նյութերի վրա
      • CD/DVD-ի բազմացում և տպագրում
      • Բաժակներ
      • Գրիչների տպագրություն
    • Մատչելի ձևաչափերով նյութեր
      • Բրայլյան տպագրություն
      • Acrekh
      • Պարզեցված տեքստերի մշակում
      • Խոշոր կամ այլ տառատեսակ
      • Հակադիր գույներով տպագրություն
  • Մատչելի ձևաչափերով տպագրություն
  • Բլոգ
  • ՀՏՀ
  • Կապ
NICAT YEKDI
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Օֆսեթ տպագրություն
      • Բուկլետներ
      • Գրքույկներ
      • Տոպրակներ
      • Օրացույցներ
    • Թվային տպագրություն
      • Այցեքարտեր
      • Բեյջեր
      • Բլանկների, ձևաթղթերի տպագրություն
      • Ծրարներ
      • Թղթապանակներ
      • Նոթատետրեր
      • Զարգացնող խաղեր
      • Վկայականներ
    • Լայնաֆորմատ տպագրություն
      • Բաներներ
      • Պոստերներ
    • Տպագրություն կտորի վրա
      • Կտորե պայուսակներ
      • Շապիկներ և գլխարկներ
    • Տպագրություն կոշտ նյութերի վրա
      • CD/DVD-ի բազմացում և տպագրում
      • Բաժակներ
      • Գրիչների տպագրություն
    • Մատչելի ձևաչափերով նյութեր
      • Բրայլյան տպագրություն
      • Acrekh
      • Պարզեցված տեքստերի մշակում
      • Խոշոր կամ այլ տառատեսակ
      • Հակադիր գույներով տպագրություն
  • Մատչելի ձևաչափերով տպագրություն
  • Բլոգ
  • ՀՏՀ
  • Կապ

ԶարտՊրինտ

Մեր փոքր ներդրումը Ձեր մեծ գործին

NICAT YEKDI > Articles by: zartadm
10
Mar
պոստերիԻնչպե՞ս ճիշտ իրականացնել պոստերների ձևավորումը

Ինչպե՞ս ճիշտ իրականացնել պոստերների ձևավորումը

ԲլոգzartadmNo Comment

Օրվա ընթացքում մենք հանդիպում ենք մի քանի տասնյակ տպագրված պոստերների , որոնք նախատեսված են տարբեր ապրանքների կամ ծառայությունների գովազդի համար, քաղաքական նպատակներով կամ ինչ-որ միջոցառման մասին մեզ տեղեկացնելու համար։ Դրանք ամենուր են՝ փողոցներում, խանութներում, սրճարաններում և այլ հասարակական վայրերում։

Մենք ուղղակի ի զորու չենք նկատել ու մտապահել այս բոլորը։ Այդ պատճառով մեզ գրավում են միայն ամենահետաքրքիր և տարբերվող դիզայն ունեցող պոստերները։ Այսպիսով, տպագրված պոստերների դիզայնը ամենաառաջին քայլն է ձեր մարքեթինգային արշավի հաջողությունն ապահովելու համար։

Այժմ փորձենք հասկանալ՝ ինչպե՛ս ստանալ տպագրված պոստերի իդեալական տեսքը, որը աննկատ չի մնա անգամ ամենաանուշադիր մարդու կողմից։

Գտե՛ք մեծ ներշնչանք

Պոստերների նախնական տեսքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել բազմաթիվ կրեատիվ և օգտակար մտքեր։ Օրինակ՝ ձեզ ոգևորող և ներշնչող իդեաներ կարող եք գտնել Pinterest-ում։ Պետք չէ ամբողջությամբ կրկնօրինակել ուրիշների մտքերը։ Բայց դա հնարավորություն կտա ձեզ նախնական պատկերացում կազմելու ձեր պոստերի տեսքի մասին։ Ուղղակի գրեք ձեզ անհրաժեշտ բանալի բառը և գտեք բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետաքրքիր գաղափարներ նույն թեմայի շուրջ։

Թողե՛ք այն պարզ

Սա վերաբերում է ոչ միայն պոստերներին, այլ նաև բուկլետներին, ֆլայերներին, բաներներին և այլ տպագրված նյութերի։ Փորձե՛ք ամբողջությամբ չլցնել այս թղթերը ինչ-որ տեղեկատվությամբ։ Գրե՛ք կարևոր կետերը ավելի տեսանելի, մեծ տառաչափով և հակիրճ։ Այդպես մարդիկ կընկալեն կարևոր տեղեկատվությունը առաջին հայացքից։

posterՍտուգե՛ք ձեր նկարների որակը

Յուրաքանչյուր պոստեր տպագրելիս պետք է վստահ լինեք, որ դրանցում օգտագործվող նկարներն ունեն բարձր որակ։ Անթույլատրելի է պոստերում օգտագործել աղոտ, ոչ պարզ նկարներ։ Բացի այդ, հետևե՛ք դրանց օրինական լինելուն։ Գողացված նկարները կարող են հետագայում խնդիրներ առաջացնել։ Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որտեղ կարող եք անվճար կամ շատ մատչելի գներով ձեռք բերել լիցենզավորված նկարներ։

Խաղացե՛ք գույների հետ

Ի՞նչն է առաջինը գրավում մեր ուշադրությունը հեռվում տեղադրված պոստերին նայելիս։ Վառ, հետաքրքիր ու ճիշտ համադրված գույները։ Դրանք կստիպեն մարդկանց մոտենալ, ավելի մանրամասն ուսումնասիրել պոստերը և կարդալ ամբողջ տեղեկատվությունը։ Գույների հարցում պետք է ավելի զգույշ լինել ։ Վստա՛հ եղեք, որ պոստերի գույները խոսում են ձեր օգտին։ Փորձեր կատարե՛ք և հասկացե՛ք, թե որ գույների համադրությունն է իդեալական համապատասխանում ձեր կազմակերպությանը կամ ապրանքին։

Հուսանք՝ այս հնարքները կօգնեն ձեզ ստեղծելու ձեր օգտին աշխատող պոստերներ։ Իսկ եթե անհրաժեշտ է մասնագետների խորհրդատվություն և պոստերների բարձորակ տպագրություն,  ապա «ԶարտՊրինտը» կօգնի այդ հարցում։

Read More
16
Feb
բուկլետԵրեք դյուրին քայլ բուկլետ ստեղծելու համար

Երեք դյուրին քայլ բուկլետ ստեղծելու համար

ԲլոգzartadmNo Comment

Բուկլետ օգտագործելը մարքեթինգային ամենաարդյունավետ գործիքներից է ցանկացած ոլորտում։ Դուք այն կարող եք դարձնել շատ հետաքրքիր և գրավել մեծ լսարանների ուշադրությունը։ Ինչպես նաև դրանց միջոցով վաճառք իրականացնելը բավականին դյուրին  է, իսկ տպագրության վրա ծախսը մատչելի` այլ մարքեթինգային գործիքների համեմատությամբ։

Ձեզ ենք ներկայացնում երեք դյուրին քայլ, որոնք կօգնեն արագ ու առանց մեծ ծախսերի բուկլետ ստեղծել ձեր բրենդի համար։

1.Գրե՛ք բուկլետը ձեր հաճախորդների համար և բրենդավորեք ձեր բիզնեսը։

բուկլետներիԱռաջին ու կարևոր քայլը բուկլետի համար գրավիչ վերնագիր ընտրելն է։ Բուկլետ ստեղծելիս խնդրին մոտեցեք ձեր հաճախորդների տեսանկյունից. ի՞նչ տեղեկատվություն նրանք կցանկանային իմանալ, որը դուք կարող եք տրամադրել։ Վերնագիրը պետք է խթան հանդիսանա ամբողջ տեքստը կարդալու համար։

Երբ վերնագիրը պատրաստ է, անցե՛ք բուն տեքստին։ Ու հիշե՛ք՝ տեքստը մարդկանց մոտ վաճառքի մասին ասոցիացիա չպետք է առաջացնի։ Հաճախորդը չի կարդա այն, եթե զգա, որ իրեն վաճառում են։ Փոխարենը գրե՛ք լրագրողի լեզվով՝ հասկանալի, գրագետ ու հաճելի ընթերցելու համար։ Պատասխանե՛ք այն հարցին, թե ի՛նչ կտա ձեր ապրանքը կամ ծառայությունը ձեր հաճախորդին, ի՛նչ օգուտ նա կստանա և ի՛նչ խնդիրներից կազատվի։

Երբ արդեն ձեր բուկլետը կլինի պոտենցիալ հաճախորդի ձեռքում, անհրաժեշտության դեպքում նա արդեն կիմանա ինչպես դիմել ձեզ՝ ստանալու ձեր ապրանքը կամ ծառայությունը։

2. Ավելացրե՛ք վաճառքը` մարդկանց հավելյալ օգուտ տալով։

բուկլետներԱրդեն նշեցինք, որ ձեր բուկլետի տեքստը պետք չէ դարձնել վաճառքի բացահայտ ուղերձ։ Բայց միևնույն է, այն պետք է տպավորիչ լինի։ Դրա համար կարող եք օգտագործել գծապատկերներ, աղյուսակներ, նկարներ` կարևոր տեղեկատվությունն ընդգծելու համար։

Ենթադրենք` դուք գույքի պլանավորմամբ զբաղվող իրավաբան եք։ Ձեր բուկլետում անպայման պետք է խոսել կտակի մասին։ Սկզբում կարող եք գրել, թե որքան սեփականություն է իզուր կորել կտակը սխալ կազմելու պատճառով։ Այսպես մարդիկ կհասկանան, թե ինչ խնդիրներից կարելի է ազատվել ձեր ծառայության միջոցով։ Դրանից հետո արդեն կարող եք նշել կտակի հետ կապված ձեր ծառայությունների մասին։ Վերջին էջը կարող եք դարձնել կուպոնային կամ զեղչային էջ։ Այս կերպ դուք միաժամանակ կլուծեք մարդկանց համար կարևոր խնդիր` կներկայացնեք առաջարկ և կմոտիվացնեք նրանց դիմելու հենց ձեզ։

3․ Ապահովե՛ք բարձրորակ տպագրություն։

բուկլետներԵրբ բուկլետը արդեն գրված և ձևավորված է, գալիս է տպագրության ժամանակը։ Այստեղ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. տպագրությունը պետք է իրականացնել բարձրորակ թղթի վրա, որպեսզի ձեր բրենդի մասին մարդկանց առաջին տպավորությունը հրաշալի լինի։ Ձեր կազմակերպության իմիջը կտուժի անորակ ու էժան թղթի պատճառով։ Կարիք չկա խնայել թղթի վրա։ Ձեր բրենդը ներկայացնող այդ փոքրիկ կտորը հնարավոր է շատ երկար մնա պոտենցիալ հաճախորդի ձեռքում։

 

Ինչու՞ օգտագործել բուկլետներ միջոցառում կազմակերպելիս։ 10 պատճառ նորից անցնելու ավանդական մարքեթինգին

Բուկլետների բարձրորակ տպագրություն ԶարտՊրինտում։

Read More
8
Feb
կոնֆերանս6 հետաքրքիր նվերներ կոնֆերանսի մասնակիցներին ուրախացնելու համար

6 հետաքրքիր նվերներ կոնֆերանսի մասնակիցներին ուրախացնելու համար

ԲլոգzartadmNo Comment

Կոնֆերանսի ավարտից հետո մասնակիցներից շատերի համար նվերներով պայուսակը դառնում է խոսակցության գլխավոր թեման։ Պայուսակի մեջ հետաքրքիր նվերներ դնելը անմոռանալի հիշողություններ կստեղծեն մասնակիցների համար, իսկ դրանց  մի  մասը կտարածվի միջոցառման մասնակիցների շրջանակից դուրս։

Ահա 6 կրեատիվ ու հետաքրքիր նվերներ, որոնք ձեր միջոցառումը կդարձնեն անմոռանալի։

շապիկներ

Նվեր #1. Շապիկ

Շապիկը համաժողովներին և այլ միջոցառումներին տրամադրվող ամենատարածված նվերներից է։ Բայց դրանք ընտրելիս պետք է զգույշ լինել. երբեմն դրանք նման են գիշերազգեստի, և ոչ ոք, բնականաբար, այն չի հագնի դրսում։ Եթե ցանկանում եք այն դարձնել քայլող գովազդ և հետագայում փողոցում տեսնել մասնակիցներին այն հագած, ապա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել դրա տեսքին ու որակին։

Նվեր # 2. Գրիչ

Ամենատարածված ու օգտակար նվերներից մեկը գրիչն է։ Հավանաբար մենք մեր դարակներում կգտնենք բազմաթիվ գրիչներ, որոնք մեզ հուշ են մնացել տարբեր միջոցառումներից։ Սակայն այդ գրիչներից շատերը հնարավոր է՝ չենք օգտագործում անհարմար կամ անորակ լինելու պատճառով։ Եթե գրիչը դուր եկավ մասնակցին, այն նույնպես կդառնա ձեր բրենդի գովազդի կրողը։

Բացի այդ, գրիչը, ի տարբերություն այլ նվերների, բավականին մատչելի է։ Այսպիսով, եթե ձեր բյուջեն շատ մեծ չէ, չպետք է մոռանալ գրիչի մասին։

պայուսակՆվեր #3. Պայուսակ

Ճիշտ է, գրիչը ամենացածր արժեքը կարող է ունենալ, սակայն չի ապահովի այն արդյունքը, ինչ պայուսակը։ Դրանք ավելի շատ են օգտագործվում հասարակական վայրերում։ Չպետք է շատ խնայել դրանց որակի ու արտաքին տեսքի վրա, քանի որ որոշ ժամանակ անց դրական մեծ արդյունք անպայման կտան։

Նվեր #4. Սեզոնային նվերներ

Ավելի յուրօրինակ և տարբերվող լինելու համար կարելի է պայուսակների մեջ դնել սեզոնային նվերներ։ Օրինակ՝ ամռանն անցկացվող  կոնֆերանսների ժամանակ կարելի է նվիրել արևային գլխարկ կամ ակնոց, ձմռանը հրաշալի նվերներ կլինեն տաք գլխարկն ու կիսագուլպան։

նոթատետրՆվեր #5. Նոթատետր

Նոթատետրի առկայությունը արդեն սովորական դարձած պարտադիր նվերներից է։ Գրիչն ու նոթատետրը այն նվերներն են, որոնք մասնակիցները սկսում են օգտագործել անմիջապես միջոցառման ընթացքում։

Միջոցառման ավարտից հետո մարդիկ շարունակում են օգտագործել նոթատետրը առօրյայում՝ նշումների համար։

Բացի այդ, նոթատետրը կարելի է դարձնել կրեատիվ ու հարմարավետ։ Այսպիսով նվեր ստացողը ավելի մեծ հաճույքով կօգտագործի այն։

Նվեր #6. Յուրահատուկ նախուտեստներ

Կոնֆերանսը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի ամբողջ օր։ Ընթացքում մարդիկ սկսում են հոգնել ու մտածել ուտելու մասին։

Ճիշտ է, երբեմն լինում են սուրճի ընդմիջումներ։ Սակայն, պատկերացրեք` ի~նչ հաճելի կլինի մասնակիցների համար բացել տոպրակները և տեսնել համեղ նախուտեստներ յուրահատուկ փաթեթավորմամբ։ Դա կարող է լինել մի կտոր շոկոլադ կամ չորաբլիթ։

Եվ վերջում` հիշե՛ք, որ ձեր ստեղծագործական միտքը սահմաններ չունի։ Դուք կարող եք մտածել այնպիսի նվերներ, որոնք կլինեն յուրօրինակ և անկրկնելի։ Վստա՛հ եղեք՝ մասնակիցները կլինեն տպավորված և լի բազմաթիվ դրական հույզերով։

Read More
1
Feb
այցեքարտ5 պատճառ, թե ինչու է այցեքարտ ունենալը դեռ կարևոր

5 պատճառ, թե ինչու է այցեքարտ ունենալը դեռ կարևոր

ԲլոգzartadmNo Comment

Այսօր բիզնեսը գրեթե ամբողջությամբ թվայնացվել է։ Նամակներ ուղարկելը, պայմանագրեր ստորագրելը, հանդիպումների մասնակցելը, նույնիսկ նոր բիզնես ծանոթությունները մեծ մասամբ կատարվում են օնլայն հարթակներում։ Իսկ ձեռքի տակ մշտապես այցեքարտ ունենալը շարունակում է լինել կարևոր ու թրենդային նախապայման բոլոր գործարարների համար։

Ահա 5 պատճառ՝ ինչո՞ւ հին ու բարի այցեքարտերը դեռ կարևոր են, և ինչո՞ւ դուք պետք է ունենաք դրանցով լցված մի ամբողջ գրպան։

  1. Թվային տարբերակով կոնտակտային տվյալներ վերցնելն անհարմար է։

Իհարկե, հնարավոր է կոնտակտային տվյալներն առցանց ուղարկել։ Սակայն այդ դեպքում անձնային գործոնը բացակայում է։ Իրական զրույցը իրական մարդու հետ և տեսողական կոնտակտը կարող են լավ ու երկարաժամկետ հարաբերությունների սկիզբ դառնալ։

Մարդու հետ շփվելու փոխարեն գլուխը հեռախոսի մեջ մտցնելը և հեռախոսահամար գրանցելը արդյունավետ չեն լինի։ Դրա փոխարեն պետք է նայել դիմացինի աչքերի մեջ, սկսել խոսակցությունը ավելի պրոֆեսիոնալ ձևով և վերջում այցեքարտերի փոխանակում կատարել։ Իհարկե, հետո հնարավոր է այդ ինֆորմացիան տեղափոխել սմարթֆոնի մեջ, սակայն այդ պահին առաջնայինը անձնային կապն է։

  1. Այցեքարտ ունենալը շատ արդյունավետ մարքեթինգային գործիք է։

ayceqartԹվային մարքեթինգը, SEO-ն, վճարովի առցանց գովազդները իհարկե շատ արդյունավետ են։ Սակայն ոչինչ չի կարող փոխարինել անհատական հանդիպմանը, իրական ձեռքսեղմանը և այցեքարտերի փոխանակմանը։

Դուք կարող եք հանդիպել ձեր հաջորդ հաճախորդին օրվա ցանկացած պահի՝ կոնֆերանսների ժամանակ, ընդմիջմանը, օդանավակայանի սպասասրահում և այլուր։ Այցեքարտով միշտ զինված լինելով` դուք չեք կորցնի յուրաքանչյուր հնարավորություն՝ հասնելու և կապ հաստատելու ձեր հաջորդ կարևոր գործընկերոջ հետ։

  1. Այցեքարտը ձեր բիզնեսի առաջին տպավորությունն է։

այցեքարտԵրբ պատահաբար հանդիպում եք որևէ մեկին, ով կարող է լինել ձեր հաջորդ հաճախորդը կամ գործընկերը, դուք չեք ցանկանա՝ ձեր մասին առաջին տպավորությունը վատ լինի։ Հիշվող այցեքարտը ավելին է, քան ուղղակի մեյլ կամ հեռախոսահամար տրամադրելու միջոց։ Որևէ մեկի հետ ծանոթանալիս և այցեքարտը տրամադրելիս մենք չենք ցանկանա, որ մեր բիզնեսը զուգորդվի «էժան» բառի հետ։ Բարձրորակ այցեքարտի կրեատիվ տեսքը կօգնի խուսափելու այդպիսի ասոցացիաներ ստեղծելու վտանգից։

Այցեքարտը մեծ ազդեցություն է ունենում խոսակցի վրա։ Բացի առաջին դրական տպավորությունից, նրա տեսքը կարող է նույնիսկ ապահովել հետագա խոսակցության թեման։ Այսպիսով, այցեքարտը կարող է նոր խոսակցության «վառելիքը» դառնալ։

  1. Կրեատիվ այցեքարտը տարածվում է առանց ավելորդ ջանքերի:

Այցեքարտը ֆիզիկական իր է, որին պետք է հանդիպի պոտենցիալ հաճախորդը։ Դրա միջոցով ձեր բրենդը մնում է նրանց հետ։

Երբ դուք հանդիպում եք ապագա հաճախորդին կամ գործընկերոջը և փոխանակում եք էլ. հասցեները և հեռախոսահամարները, դուք իրարից բաժանվում եք՝ հեռախոսում ունենալով կոնտակտային տվյալները։ Այս կետում ամեն ինչ ավարտվում է։

Իսկ երբ դուք տալիս եք ձեր կրեատիվ այցեքարտը, հնարավոր է, որ այդ մարդը կկիսվի դրանով ու ցույց կտա ուրիշներին։ Այդպիսով ձեր այցեքարտը կարող է հայտնվել մեկ այլ պոտենցիալ գործընկերոջ ձեռքում։

  1. Այցեքարտը ցույց է տալիս, որ դուք միշտ պատրաստված եք։

այցեքարտերԵրբևէ պատահե՞լ է՝ որևէ մեկի հեռախոսահամարը գրել սովորական թղթի կտորի վրա, կամ ձեր հեռախոսի մարտկոցը անջատվել է ամենաանհարմար պահին։ Դա կարող է ուրիշներին ոչ պրոֆեսիոնալ թվալ։

Պարզ իրավիճակ. եթե հանդիպեք երկու մարդու, որոնցից մեկը, գլուխը կորցրած, թուղթ ու գրիչ է փնտրում, իսկ մյուսը հանում է իր այցեքարտը և ձեզ պարզում, ո՞ւմ հետ դուք կցանկանայիք գործ ունենալ։ Ձեր մշտապես պատրաստված լինելը ցույց կտա, որ դուք պրոֆեսիոնալ եք ձեր գործում։

Եվ վերջապես, ձեր խոսակցությունը մի փոքր ավելի կերկարի, եթե վերջում ավելացնեք` ես ձեզ կտամ իմ այցեքարտը։

Պատվիրե՛ք այցեքարտ և այլ անհրաժեշտ իրեր՝ ձեր պրոֆեսիոնալ գործարարի կերպարը ամբողջացնելու համար։

Read More
21
Jan
բուկլետներԻնչո՞ւ օգտագործել բուկլետներ միջոցառում կազմակերպելիս. 10 պատճառ նորից անցնելու ավանդական մարքեթինգին

Ինչո՞ւ օգտագործել բուկլետներ միջոցառում կազմակերպելիս. 10 պատճառ նորից անցնելու ավանդական մարքեթինգին

ԲլոգzartadmNo Comment

բուկլետներԵրբևէ մտածել եք՝ ինչո՞ւ են միջոցառումների կազմակերպիչները շարունակում օգտագործել բուկլետներ ՝ տեղեկատվություն տարածելու համար։ Ճիշտ է, այժմ կան բազմաթիվ նոր մարքեթինգային գործիքներ։ Սակայն մենք ցույց կտանք, որ որոշ ավանդական մեթոդներ կարող են ավելի արդյունավետ լինել։

Ցանկացած միջոցառում կազմակերպելիս (համերգ, խանութի բացում, մշակութային օր, ցուցահանդես) մենք ցանկանում ենք, որ դրա մասին շատերն իմանան։ Դա հնարավոր է իրագործել բազմաթիվ եղանակներով՝ նամակներ, հեռուստատեսային կամ ռադիո գովազդ, արտաքին գովազդ և այլն։

Ցավոք, բազմաթիվ կազմակերպությունների համար սրանք կարող են լինել ցանկալի, բայց ոչ հասանելի մեթոդներ։ Երբեմն կազմակերպությունը սահմանափակված է լինում շատ սեղմ բյուջեով։ Դա է հիմնական պատճառներից մեկը, որ բազմաթիվ կազմակերպություններ օգտագործում են միայն ու միայն սոցիալական ցանցերը հասարակության մեջ տեղեկատվություն տարածելու համար։

Սոցիալական ցանցերը միանշանակ շատ արդյունավետ գործիք են միջոցառման առաջխաղացման և ավելի մեծ լսարաններ ընդգրկելու համար։ Բայց չմոռանանք ավանդական և վաղուց փորձված մեթոդները, որոնց արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է։

Այժմ ներկայացնենք 10 պատճառ՝ ինչո՞ւ օգտագործել բուկլետներ՝ այլ վճարովի գովազդների փոխարեն։

  1. Ճիշտ թիրախային լսարան

Միջոցառման գովազդի համար բուկլետները հասանելի ու հարմար տարբերակ են։ Դրանց միջոցով ավելի հեշտ է հասնել լոկալ անհրաժեշտ լսարանին։

  1. բուկլետներՑույց տվեք ձեր անսահման կրեատիվությունը

Այստեղ ձեր ստեղծագործական մտքի համար անսահման հնարավորություններ կան։ Բուկլետները կարող են գրավել մարդկանց ուշադրությունը, նրանց հետադարձ կապի հնարավորություն տալ։ Դուք կարող եք ընդգծել կարևոր հաղորդագրությունները։ Տպագրե՛ք բուկլետներ ցանկացած չափսի և ձևի։ Բուկլետներ A4 կամ A5 չափսի, ցանկացած որակի թղթի վրա, կրեատիվ նկարներով ու տեքստերով։ Դուք կարող եք ստեղծել արվեստի գործ, որը ոչ մեկի աչքից չի վրիպի։

  1. Բուկլետները շոշափելի են

Բուկլետներ օգտագործելու հաջորդ առավելությունը դրանց շոշափելի բնույթն է։ Երբ այն արդեն գտնվում է թիրախավորված լսարանի ձեռքին, կարելի է համարել գործի կեսն ավարտված։ Դիզայնը և տպագրության որակը կապահովեն մյուս կեսը։

  1. Դրանք խթանող գործիքներ են

բուկլետներիԲուկլետները կարելի է դարձնել մարքեթինգային հարմար գործիք՝ դրանց մեջ տեղադրելով որոշ զեղչային հնարավորություններ, պրոմոկոդեր կամ կուպոններ։ Դա ոչ միայն կմոտիվացնի ձեր թիրախային լսարանին, այլ նաև կօգնի ձեզ չափել բուկլետային արշավի արդյունքները։

  1.  Բուկլետները չափելի են

Եթե բուկլետի մեջ ներառենք որևէ հատուկ առաջարկ առանձին կոդով, ապա կստեղծենք արշավի արդյունքները չափելու հարմար գործիք։ Տարածված բուկլետների քանի՞ տոկոսն է վերադարձվել։ Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է ոչ միայն հետագա վերլուծության, այլ նաև արշավի հաջողությունը կամ փոքրիկ վրիպումները հասկանալու համար։

  1. Դրանք մատչելի են

Կատարված ծախսերը համեմատելով այլ մարքեթինգային գործիքների ծախսերի հետ՝ կհասկանանք, որ սա ավելի արդյունավետ միջոց է միջոցառման խթանման համար։ Այն ապահովում է քիչ ծախսերով մեծ արդյունքներ։

  1. Բուկլետները ճկուն են

Ծալելով ու ծրարի մեջ դնելով՝ բուկլետը կդառնա նամակ։ Այն հարթ թողնելով ՝ թռուցիկ։ Հաստ թղթի վրա տպագրելով՝ այն կդարձնենք բացիկ։ Ցանկության դեպքում այն կարելի է թողնել թվային տարբերակով և ուղարկել հաճախորդների էլ․ հասցեներին։

  1. Դրանք հեշտ գործիքներ են

Դրանք թանկարժեք չեն, բայց կարող են պարունակել այնքան տեղեկատվություն, որքան ձեզ անհրաժեշտ է։ Դրանք կօգնեն մասնակիցներին իմանալ միջոցառման ամբողջ մանրամասները։

  1. բուկլետԲուկլետները կարելի է տարածել արագ ու մեծ խնայողություններով

Բուկլետներ տարածելը կարող է շատ հեշտ լինել։ Դրա համար գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ՝

  • տարածելով տնից տուն,
  • դնելով օրաթերթերի մեջ,
  • տարածելով փողոցներում,
  • տարածելով խանութներում և այդպես շարունակ։ 
  1. Դրանք կօգնեն ստեղծել մարքեթինգային նոր հնարավորություններ

Խրախուսե՛ք միջոցառման մասնակիցներին՝ նրանց խնդրելով, օրինակ՝ լրացնել էլ․հասցեները բուկլետների վրա և բերել միջոցառմանը։ Դրանց դիմաց նրանք կարող են ստանալ ինչ-որ հատուկ զեղչային առաջարկ։ Իսկ դուք արդեն կունենաք ավելի շատ տվյալներ ձեր հաջորդ մարքեթինգային արշավի համար։

 

Պատվիրե՛ք որակյալ, վառ ու կրեատիվ բուկլետներ,   կամ ծանոթացե՛ք ԶարտՊրինտի մյուս ծառայություններին։ 

Read More
8
Jan
արդյունավետ աշխատանքԱրդյունավետ աշխատանք կատարելու 6 հնարք, որոնք կօգնեն ձեզ տոներից հետո

Արդյունավետ աշխատանք կատարելու 6 հնարք, որոնք կօգնեն ձեզ տոներից հետո

ԲլոգzartadmNo Comment

Բոլորս գիտենք՝ ինչ դժվար է տոներից հետո անմիջապես վերադառնալ սովորական ռիթմին և արդյունավետ աշխատանք կատարել։ Հոգեբանները տոներից ու արձակուրդից հետո առաջացած սթրեսը անվանում են «կապույտ տրամադրություն»։ Սա, իհարկե, ժամանակավոր է, բայց արագ հաղթահարումը օգտակար է բոլորին։

«Կապույտ տրամադրությունը» հաղթահարելու միակ միջոցը՝ փորձել հնարավորինս արագ վերադառնալ առօրյա ռիթմին։ Այսպիսով դուք կշարունակեք կատարել նույնպիսի արդյունավետ աշխատանք, ինչպիսին անում էիք տոներից առաջ։

Այժմ ներկայացնենք արդյունավետ աշխատանք կատարելու 6 հնարքներ, որոնք կօգնեն շատ արագ վերադառնալ նախկին տեմպին։

 1․ Տարին սկսե՛ք երկարաժամկետ պլանով և անելիքների ցուցակով։

տարեգիրք Փորձեք հատկացնել ընդամենը մեկ ժամ՝ պլանավորելու այս տարին։ Վերցրե՛ք տարեգիրք, որը պատրաստվում եք օգտագործել ամբողջ տարին, և առաջին էջում գրե՛ք 20 անելիքներ և ցանկություններ, որոնք ցանկանում եք իրագործել։ Դա կարող է ունենալ և՛ գործնական, և՛ անձնական բնույթ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կետ լինի չափելի ու տեսանելի։ Այդպիսով, տարվա վերջում կունենաք հստակ ու գնահատելի արդյունքներ։

Բերենք օրինակ. շատերը տարին սկսելիս որոշում են նիհարել կամ օտար լեզու սովորել։ Բայց դրանք չեն կարող մտնել այդ ցուցակի մեջ, քանի որ դրանք չափելի չեն։ Տարվա վերջում դժվար կլինի գնահատել ձեր հաջողությունները։

10 կգ նիհարել։ Շաբաթական 3 օր վազել։ Շաբաթական սովորել 50 բառ` սրանք արդեն ավելի հստակ ու իրագործելի ցանկություններ են։

Այսպիսով, վերցնե՛նք տարեգիրքը և մի քիչ մտածենք՝ ինչպիսի՞ն ենք ուզում մեզ տեսնել 2019-ի սկզբին

2.Պլանավորե՛ք յուրաքանչյուր օրը։

Երկար աշխատանքից հետո ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան նոթատետրում նշել ևս մեկ կատարված գործողություն։ Ամեն առավոտ նախաճաշելիս, աշխատանքի վայրում կամ ճանապարհին հատկացրեք մի քանի րոպե՝ հիշելու և գրելու բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացվեն հենց այդ օրը։ Ձեր բոլոր գործերը բաժանե՛ք փոքր մասերի և գրե՛ք դրանք առանձին-առանձին։ Իսկ ավարտելուց հետո ջնջե՛ք դրանք ձեր ցուցակից։

Օրվա ընթացքում դուք կբացահայտեք` ինչքան հեշտ է արդյունավետ աշխատելը, և կպլանավորե՛ք ձեր օրն ավելի ճիշտ՝ ավելի շատ ազատ ժամանակ ստեղծելով ձեզ համար։

3.Դժվարից դեպի ավելի հեշտ

Հիշե՛ք Մարկ Տվենի խոսքը. «Եթե քո աշխատանքը գորտ ուտելն է, ամենալավ տարբերակը առավոտյան առաջինը հենց դա անելն է։ Եթե քո աշխատանքը երկու գորտ ուտելն է, ամենալավ տարբերակը առաջինը ամենամեծն ուտելն է»։

Նոթատետրում օրը պլանավորելիս օգտագործե՛ք դժվարից հեշտ հնարքը։ Հիշե՛ք այն բոլոր գործերը, որոնցից պետք է հնարավորինս շուտ ազատվել, և կատարե՛ք դրանք հենց սկզբում։ Օրվա ընթացքում ձեզ կմնան միայն հաճելի ու թեթև գործերը։

4.Հասկացե՛ք՝ ի՞նչն է ամենաշատը դուր գալիս աշխատանքի մեջ, և փորձե՛ք ավելի շատ զբաղվել դրանով։

«Կապույտ տրամադրությունից» ավելի հեշտ է դուրս գալ, երբ զբաղվում ես սիրելի գործով։ Բնականաբար, բոլորիս աշխատանքի մեջ կան պարտավորություններ, որոնք տաղտկալի ու հոգնեցուցիչ են։ Տվենի գորտի օրինակով՝ փորձե՛ք արագ ավարտել և ավելի շատ ժամանակ տրամադրել ձեզ հաճելի գործերին։

Իսկ եթե կան գործեր, որոնք անտանելի են ձեզ համար, անկեղծորեն խոսեք ձեր ղեկավարների հետ. նրանք ձեզ կընդառաջեն։

5․ Ձևափոխե՛ք աշխատանքային տարածքը։

տպագրությունՆոր տարին դիմավորե՛ք նոր փոփոխություններով։ Ինչո՞ւ ոչ, թող այդ փոփոխությունները լինեն նաև ձեր աշխատավայրում։ Այն տարածքը, որտեղ պատրաստվում եք անցկացնել ձեր օրվա հսկայական մասը, դարձրե՛ք ձեզ համար հաճելի ու ջերմ։

Անգամ փոքիկ նկարը ձեր աշխատասեղանին կամ նոր օրացույցը ձեր պատին կարող են նոր մթնոլորտ ձևավորել ձեր աշխատասենյակում։

6.Դարձե՛ք ձեր մոտիվացիայի աղբյուրը։

«Քո գործը քո կյանքի մեծ մասն է դառնալու։ Եվ բավարարված լինելու միակ տարբերակը՝ հավատալ, որ դու անում ես հրաշալի գործ։ Իսկ հրաշալի գործ անելու միակ տարբերակը՝ սիրել քո գործը։ Եթե դեռ չես գտել այն, շարունակի՛ր որոնել։ Մի հանձնվի՛ր։ Քո սիրտը կզգա, երբ դու գտնես այն»։

Սթիվ Ջոբս

Մաղթում ենք ձեզ ուրախ ու հաջողություններով լի աշխատանքային տարի։

 

Ծանոթացե՛ք մեր ծառայություններին, որոնց կարիքը հնարավոր է ունենաք այս տարի։

Read More
16
Dec
ամանորյա նվերներԱմանորյա նվերներ, որոնք կսիրեն Ձեր մշտական հաճախորդները

Ամանորյա նվերներ, որոնք կսիրեն Ձեր մշտական հաճախորդները

ԲլոգzartadmNo Comment

 Գործընկերներին ամանորյա նվերներ ուղարկելը վաղուց դարձել է շատ կազմակերպությունների կորպորատիվ մշակույթի կարևոր մասը։  Այս փոքրիկ ավանդույթը օգնում է հաճելի զգացողություններ պատճառել գործընկերներին, իսկ դրանց ճիշտ ընտրությունը կհիշեցնի նրանց Ձեր մասին մի ամբողջ տարի։ 

Այժմ ներկայացնենք ամանորյա նվերներ, որոնք կլինեն օգտակար, հիշվող ու տպավորիչ։ 

1․ Բաժակ

ամանորյա նվերներԲոլորը սիրում են լարված աշխատանքից հետո հանգստանալ և ըմբոշխնել մեկ բաժակ թեյ կամ սուրճ։ Իսկ աշխատակիցների հետ այդ սովորույթը դառնում է ավելի հաճելի ու սիրված։ Գեղեցիկ ու ուրախ բաժակները միշտ սիրված նվերներ կլինեն նրանց համար։

 

 

 

2․ Օրացույց

ամանորյա նվերներ

Նոր տարին պետք է սկսել նոր օրացույցով։ Հրաշալի նվեր կարող է լինել օրացույցը, որը կապահովի ուրախ տրամադրություն, կունենա վառ գույներ և պոզիտիվ նկարներ, որոնք կուղեկցեն գործընկերներին մի ամբողջ տարի։

 

 

 

3․ Տարեգիրք, նոթատետր

ամանորյա նվերներ

Հանդիպումների ժամանակ կամ ուղղակի արագ նշումների համար հարմար է միշտ ձեռքի տակ ունենալ նոթատետր կամ տարեգիրք։ Դրա հետաքրքիր ձևավորումը կարևոր է բոլորիս համար։ Գեղեցիկ և կրեատիվ նոթատետրը երբեք դարակում չօգտագործված չի մնա։

 

 

 

Այժմ, նվերը ընտրելուց հետո, պետք է այն փաթեթավորել և ուղարկել գործընկերներին։ Իսկ նրանց դեմքի ժպիտը երաշխավորված է։ 

Եթե Դուք փնտրում եք նոր ու հետաքրքիր նվերների այլ տարբերակներ,  ԶարտՊրինտը կօգնի այդ հարցում։

Read More

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • CD/DVD-ի բազմացում և տպագրում
  • Այցեքարտեր
  • Աուդիոգրքերի ձայնագրում և բազմացում
  • Բաժակներ
  • Բաներներ
  • Բեյջեր
  • Բլանկների, ձևաթղթերի տպագրություն
  • Բուկլետներ
  • Գրիչների տպագրություն
  • Գրքույկներ
  • Զարգացնող խաղեր
  • Թղթապանակներ
  • Խոշոր կամ այլ տառատեսակ
  • Ծրարներ
  • Կերակրացանկեր
  • Կտորե պայուսակներ
  • Հակադիր գույներով տպագրություն
  • Մատչելի ձևաչափերով նյութեր
  • Նոթատետրեր
  • Շապիկներ և գլխարկներ
  • Պարզեցված տեքստերի մշակում
  • Պոստերներ
  • Վկայականներ
  • Տոպրակներ
  • Օրացույցներ

«Զարտպրինտ» ՍՊԸ

Մեր փոքր ներդրումը
Ձեր մեծ գործին

Աշխատանքային օրերը

երկուշաբթի-ուրբաթ
ժամը 10:00-18:00-ը

Մեր ռեկվիզիտները

«Զարտպրինտ» ՍՊԸ
ք. Երևան 0034, Յան Ռայնիս 80 տուն
Հ/Հ 2050422238701001, ԻՆԵԿՈԲԱՆԿ
ՀՎՀՀ 00877349
Տնօրեն՝ Սյուզաննա Բաթոյան

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19ա, 5-րդ հարկ
  • 010 564 - 561, 099 - 564 - 561
  • zartprint.info@gmail.com
  • http://zartprint.am
  • https://www.facebook.com/ZartPrint