Ինչու ընտրել Զարտպրինտը
Կարծիքներ մեր մաասին
«ԱՅ ԷՖ Ի ԷՍ-Ի հայաստանյան մասնաճյուղի համար շատ կարևոր էր համագործակցային և վստահության փոխգործակցությունը, որն ունեցաք ձեզ հետ աշխատելու ընթացքում: Մեզ համար շատ կարևոր էր՝ ձեր աշխատանքներում ներգրավված տեսնել հաշմանդամություն ունեցող անձանց»:
Արուսյակ Տերչանյան
ԱՅ ԷՖ Ի ԷՍ-Ի հայաստանյան մասնաճյուղ
Զարտպրինտի հետ աշխատանքը բավական հեշտ և գործընկերային է ընթանում։ Զարտ-ի հետ աշխատանքի մեջ առավել շատ գնահատում ենք գործընկերների հանդեպ հոգատարությունը, սեղմ ժամկետներում աշխատելու ունակությունն ու բարձր որակը։
Վահե Խաչիկյան
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Պրոֆեսիոնալ և ճշգրիտ մոտեցում, հաճախորդի կարիքներին հարմարվելու ճկունություն, որը հանգեցնում է աշխատանքի բարձր որակի:
Նունե Քոչինյան
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, PR փորձագետ
«Իմ այցեքարտերը բաժանելիս նախ ես եմ ժպտում՝ հիշելով, որ սրանք պատրաստված են հաշմանդամություն ունեցող բարձրակարգ մասնագետների կողմից, ովքեր առանց «Զարտպրինտի» հնարավոր է, որ խտրականության ենթարկվեին ու աշխատանք չունենային, հետո որպես կանոն տեսնում եմ այցեքարտս ընդունողի ժպիտն ու սիրով պատասխանում հարցին, թե որտեղ են այսպիսի որակյալ տպագրություն իրականացրել»:
Փառանձեմ Հովհաննիսյան
«Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հանրային կապերի պատասխանատու»
«Պարտաճանաչ, ուշադիր և արագ»:
Դիրան Բաղդադյան
«Գուրմէ Դուրմէ» ղեկավար
«Զարտպրինտ»-ի հետ մեր ՀԿ-ը համագործակցում է ավելի քան 3 տարի: «Զարտպրինտ»-ի շնորհիվ մեր շահառուները հաճախ նկատում են, որ մեր կազմակերպության գրքույկները, բուկլետները, այցեքարտերը և պաստառները առանձնանում են իրենց որակով, վառ գույներով, երիտասարդական շնչով և նորարարությամբ: Մեր աշխատակիցները միշտ հաճույքով են համագործակցում «Զարտպրինտ»-ի մասնագետների հետ՝ գիտակցելով, որ բացի բարձրորակ ծառայություններից և սպասարկումից, «Զարտպրինտ»-ը նաև աջակցում է հաշմանդամություն ունեցող մարդկանց թե՛ աշխատանքի տեղավորման, թե՛ մատչելի ձևաչափերով տպագրության միջոցով:
Գրիգոր Երիցյան
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Գործադիր տնօրեն
«Արդեն տևական ժամանակ է` համագործակցում ենք «Զարտպրինտի» հետ և ամեն անգամ համոզվում, որ մեր ընտրությունը ճիշտ է: Թե՛ գնային քաղաքականությունը, թե՛ որակն ու ժամկետների մեջ տեղավորվելու զարմանալի ճկունությունը ստեղծում են արդյունավետ և երկարատև համագործակցության համար կայուն հիմք»:
Զարուհի Հովհաննիսյան
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող
Կարճ ժամանակահատվածում Զարտ Պրինտը դարձավ մեր հավատարիմ գործընկերը՝ բարեխիղճ ու ճկուն աշխատանքի, պատրաստակամ ու պարտաճանաչ անձնակազմի, ընդհանուր գաղափարների ու սկզբունքների շնորհիվ:
Սոնա Քոչարյան,
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն», Հաղորդակցության մենեջեր
«Զարտպրինտ»-ի հետ մեր համագործակցությունն արդեն շարունակվում է 2 տարուց ավել, քանի որ նրանք տրամադրում են դիզայնի և տպագրության պրոֆեսիոնալ ծառայություն։ Հաճախ մեծաքանակ տպագրության դեպքում շատ հարմար է բոլոր նյութերը մեկ աղբյուրից պատվիրելը, և այդ առումով «Զարտպրինտ»>-ի հետ աշխատանքը շատ արդյունավետ է։ Կցանկանայի ընդգծել, որ ամբողջ թիմը շատ պատրաստակամ է և փորձում է իրենց ուժերի չափով օգնել արագ և բարձրորակ ծառայություն մատուցելու համար։
Լուսինե Ղուկասյան
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան
Միշտ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ: «ԶարտՊրինտ»-ում հավաքված են մասնագետներ, ովքեր գերազանց տիրապետում են իրենց աշխատանքին։ Բացի մասնագիտական որակներից, որոնք անկասկած գերազանց է, նաև մթնոլորտն է տրամադրող։ Աշխատակիցները միշտ կենսուրախ են և այդ տրամադրությունն անմիջապես փոխանցվում է հաճախորդին: Իսկ եթե ինչ որ բան հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել, ապա նրանք այլընտրանք միշտ գտնում են: Ու ես վստահաբար կարող եմ ասել, որ «ԶարտՊրինտը» շատ մեծ ներդրում է ունենում յուրաքանչյուր համագործակող կազմակերպության աշխատանքի մեջ:
Լուսինե Ստեփանյան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Բլոգ
Կրծքանշանների օգտագործման 5 տարբերակ
Ինչպե՞ս ոչ ավանդական մեթոդներով բարձրացնել բրենդի ճանաչելիությունը կամ ինչպե՞ս ցույց տալ, որ միացել եք այս կամ այն գաղափարին, որևէ երաժշտական
Կարդալ ավելինԻնչո՞ւ է կարևոր թղթի վերամշակումը
Որքան էլ աշխարհն օր-օրի ավելի թվային է դառնում՝ այդուհանդերձ, թղթի պահանջարկը շարունակում է բավականին մեծ մնալ։
Միայն թղթի արտադրության մեջ օգտագործվում
Կարդալ ավելինՓաթեթներ նոր աշխատակցի համար
Վերջին շրջանում բիզնեսը մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ մշակույթին՝ հոգալով, որ յուրաքանչյուր աշխատակից իրեն հարմարավետ, գնահատված ու երջանիկ զգա թիմում։
Կարդալ ավելին