Որքան էլ աշխարհն օր-օրի ավելի թվային է դառնում՝ այդուհանդերձ, թղթի պահանջարկը շարունակում է բավականին մեծ մնալ։
Միայն թղթի արտադրության մեջ օգտագործվում է արդյունաբերական ծառահատումների ավելի քան 40%-ը։ Եվ այդ թիվը դեռ աճման միտում ունի։ Պատկերացնո՞ւմ եք․․․
Թղթի արտադրության համար օգտագործվում է ցելյուլոզա, որը բուսական ծագման բոլոր օրգանիզմների կարևոր տարրերից է։ Ճիշտ է` ցելյուլոզա ստանալու համար ծառեր են աճեցվում նաև հատուկ տնկարաններում, բայց դրանցից առայժմ ստացվում է թղթի արտադրության համար օգտագործվող ցելյուլոզայի 16%-ը։ Բացի այդ, դրանց աճն արագացնելու համար օգտագործվում են թունաքիմիկատներ՝ վնաս հասցնելով նաև հողին։ Ցելյուլոզայի մոտ 9%-ն էլ ապահովում է հին կամ հասուն անտառներից ստացվող բնափայտը։
Վերջին 20 տարվա ընթացքում 26% աճել են թղթի օգտագործման ծավալները։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան վնաս է թղթի արտադրությունը պատճառում բնությանը, բավական է միայն նշել, որ օրինակ՝ 500 թերթ թուղթ ստանալու համար օգտագործվում է ծառի 6%-ը։ Այլ կերպ ասած՝ 1 ծառ = 8333 թերթ։
Երկրագնդի բնական ռեսուրսներից ամենակարևորներից մեկը՝ անտառները փրկելու համար կարևոր է վերամշակել թուղթը։
Կարևոր է նշել, որ թուղթը հնարավոր է վերամշակել մինչև 6 անգամ։
1 տոննա թղթի վերամշակումը թույլ է տալիս խնայել՝
- 4000 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա
- 240լ վառելիք
- 3 խոր․ մետր հող
- 26,000լ ջուր
- 17 ծառ
Թղթի արտադրությունը վնասակար է ոչ միայն անտառների համար, այլ նաև ջրային ռեսուրսների պահպանման և ընդհանրապես՝ շրջակա միջավայրի։ Թղթի արտադրության ընթացքում մթնոլորտ են արտանետվում ու մոտակա գետեր թափվում այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են՝ ֆոսֆորը, մեթանը, քլորի երկօքսիդը, աղաթթուն և այլն։ Բնության մասին հոգալու համար կարևոր է վերամշակել թուղթը։
Ի՞նչ կարող է մեզանից յուրաքանչյուրն անել՝
- Կրճատել թղթի օգտագործումը
- Ռացիոնալ օգտագործել թուղթը
- Վերամշակման հանձնել օգտագործված թուղթը
- Նախընտրել վերամշակված թղթից պատրաստված ապրանքներ
ԶարտՊրինտը կարևորում է բնության պահպանումն ու իր բոլոր հաճախորդներին հորդորում գրասենյակներում և բնակարաններում մակոլատուրա հավաքել, ապա հանձնել վերամշակման։ Այո, դեռևս չենք կարող ապրել առանց թղթի օգտագործման, բայց կարող ենք պատասխանատու վարքագիծ դրսևորել ու մեր օգտագործած ամեն թերթին երկրորդ կյանքի հնարավորություն տալ։
Բացի այդ, մեր տպարանում հնարավոր է պատվեր կատարելիս նշել, որ ցանկանում եք վերամշակված թղթի տպագրություն պատվիրել։ Բազմաթիվ պրոդուկտներ կան, որ յուրահտուկ տեսք են ստանում հենց վերամշակված թղթի վրա տպագրելիս։
Եկեք դառնանք ավելի պատասխանատու և մեր տան՝ մոլորակի հանդեպ մեր բաժին հոգատարությունը դրսևորենք նաև թղթի օգտագործման ճիշտ կանոններին հետևելով։