• Մեր մասին
  • Ծառայություններ
    • Օֆսեթ տպագրություն
      • Բուկլետներ
      • Գրքույկներ
      • Տոպրակներ
      • Օրացույցներ
    • Թվային տպագրություն
      • Այցեքարտեր
      • Բեյջեր
      • Բլանկների, ձևաթղթերի տպագրություն
      • Ծրարներ
      • Թղթապանակներ
      • Նոթատետրեր
      • Զարգացնող խաղեր
      • Վկայականներ
    • Լայնաֆորմատ տպագրություն
      • Բաներներ
      • Պոստերներ
    • Տպագրություն կտորի վրա
      • Կտորե պայուսակներ
      • Շապիկներ և գլխարկներ
    • Տպագրություն կոշտ նյութերի վրա
      • CD/DVD-ի բազմացում և տպագրում
      • Բաժակներ
      • Գրիչների տպագրություն
    • Մատչելի ձևաչափերով նյութեր
      • Բրայլյան տպագրություն
      • Acrekh
      • Պարզեցված տեքստերի մշակում
      • Խոշոր կամ այլ տառատեսակ
      • Հակադիր գույներով տպագրություն
  • Մատչելի ձևաչափերով տպագրություն
  • Բլոգ
  • ՀՏՀ
  • Կապ
Zart Print
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Օֆսեթ տպագրություն
      • Բուկլետներ
      • Գրքույկներ
      • Տոպրակներ
      • Օրացույցներ
    • Թվային տպագրություն
      • Այցեքարտեր
      • Բեյջեր
      • Բլանկների, ձևաթղթերի տպագրություն
      • Ծրարներ
      • Թղթապանակներ
      • Նոթատետրեր
      • Զարգացնող խաղեր
      • Վկայականներ
    • Լայնաֆորմատ տպագրություն
      • Բաներներ
      • Պոստերներ
    • Տպագրություն կտորի վրա
      • Կտորե պայուսակներ
      • Շապիկներ և գլխարկներ
    • Տպագրություն կոշտ նյութերի վրա
      • CD/DVD-ի բազմացում և տպագրում
      • Բաժակներ
      • Գրիչների տպագրություն
    • Մատչելի ձևաչափերով նյութեր
      • Բրայլյան տպագրություն
      • Acrekh
      • Պարզեցված տեքստերի մշակում
      • Խոշոր կամ այլ տառատեսակ
      • Հակադիր գույներով տպագրություն
  • Մատչելի ձևաչափերով տպագրություն
  • Բլոգ
  • ՀՏՀ
  • Կապ
  • ԹՎԱՅԻՆ ԵՎ ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Մենք ձևավորում և հրատարակում ենք բուկլետներ, այցեքարտեր, օրացույցներ, պաստառներ և այլն:

  • ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
    Մեր գլխավոր նպատակը մեր հաճախորդի կարիքների բացահայտումն ու պահանջների բավարարումն է՝ խնայելով նրանց ռեսուրսները և ժամանակը:
  • ՄԵՐ ՓՈՔՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՁԵՐ ՄԵԾ ԳՈՐԾԻՆ
    Մենք գնահատում ենք մեր գործընկերների աշխատանքը և երջանիկ ենք, եթե կարողանում ենք մեր փոքր ներդրումն ունենալ հաճախորդների նախաձեռնություններում:

Ինչո՞վ է տարբերվում օֆսեթ տպագրությունը լազերայինից:

Օֆսեթ տպագրությունն իրականացվում է մեծածավալ տպագրության դեպքում, լազերայինը՝ փոքրածավալ: Օրինակ՝ գրքույկների և բուկլետների դեպքում, եթե տպաքանակը գերազանցում է 500 օրինակը, ապա տպագրության համար լավագույն տարբերակը օֆսեթն է, քանի որ այս տպագրության դեպքում մեկ օրինակի արժեքը ավելի ցածր է: Օֆսեթ տպագրությունը նախապատրաստական աշխատանք է պահանջում՝ ելնելով տպագրական տեխնոլոգիայից, սակայն այս տպագրության համար նախատեսված ներկն ավելի էժան է, ուստի մեծ տպաքանակի դեպքում նպատակահարմար է օֆսեթը, եթե, իհարկե, ժամանակը մեծ դեր չի խաղում ձեզ համար:

Թվային տպագրության գլխավոր առավելությունը արագությունն է: Այստեղ այնքան մեծ նախապատրաստական աշխատանք չկա, որքան օֆսեթի դեպքում: Թվային տպագրությունն իրականացվում է սկսած մեկ օրինակից, հնարավոր է նաև նախապես ծանոթանալ տպագրության որակին, գույներին և այլն:

Որո՞նք են թղթի ընդունված չափսերը:

Տպագրության համար թղթի ամենատարածված ֆորմատը A սերիայի չափսն է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, գրասենյակային թուղթը A4 չափսի է: Ստորև ներկայացված են թղթի ստույգ չափսերը.

format

A0 841մմ x 1189մմ
A1 594 մմ x 841 մմ
A2 420 մմ x 594 մմ
A3 297 մմ x 420 մմ
A4 210 մմ x 297 մմ
A5 148 մմ x 210 մմ
A6 105 մմ x 148 մմ
A7 74 մմ x 105 մմ
A8 52 մմ x 74 մմ

Ի՞նչ ֆորմատով է անհրաժեշտ ներկայացնել ֆայլը տպագրության համար:

Տպագրության համար անհրաժեշտ ֆայլերը պետք է պատրաստել Adobe PDF, Corel Draw (.cdr, .cmx), Adobe Illustrator (.ai, .eps), Adobe Photoshop (.psd, .tiff), Adobe InDesign (.indd) ֆորմատներով:

Ինչպե՞ս է գոյանում գինը:

Տպագրության գինը գոյանում է նախատպագրական աշխատանքներից (դիզայն, խմբագրում և այլն), նյութից, որի վրա իրականացվում է տպագրությունը (թուղթ, շապիկ, բաժակ և այլն), տպագրությունից և հետտպագրական աշխատանքներից (կար, ծալք և այլն): Նախատպագրական աշխատանքները, երբեմն նաև նյութերի տրամադրումը կարող են իրականացվել պատվիրատուի կողմից:

Ի՞նչ պետք է իմանալ գնային առաջարկ հարցնելիս:

Եթե տպագրության համար ձեզ գնային առաջարկ է հետաքրքրում, նախ պետք է պատկերացնել, թե ինչպիսի ծառայություններ են ձեզ անհրաժեշտ: Տպագրության գինը կախված է նաև քանակից:

Օրինակ` որպեսզի իմանաք, թե որքան կարժենա տպագրությունը 1 գրիչի վրա, պետք է տեղեկացնեք, թե մոտավորապես քանի գրիչի վրա եք մտադիր տպագրություն իրականացնել: Կողմնորոշվելու համար կարող եք միանգամից 2 տարբերակ հարցնել՝ 50 և 100 հատի դեպքում:

Եթե կոնկրետ բյուջե ունեք, ապա կարող ենք առաջնորդվել նաև դրանով և հարմար տարբերակ առաջարկել՝ ձեր հնարավորություններին համապատասխան: Ամեն դեպքում ձեր ժամանակը խնայելու համար գնառաջարկ հարցնելիս ձեզ համար պարզեք տպագրության`

  • քանակը (օրինակ՝ 100 կամ 300 հատ)
  • չափը (օրինակ՝ A5 կամ 15 x 21 սմ և այլն)
  • գույները (օրինակ՝ 4 գույն կամ սև-սպիտակ)
  • երկկողմանի կամ միակողմանի տպագրություն
  • թղթի քաշը և որակը (փայլուն, անփայլ)
  • բուկլետների, գրքույկների դեպքում` կարելու եղանակները (տետրակար, թերմոսոսինձ, թելակար-թերմոսոսինձ և այլն)

Քանի՞ օր է տևում պատվերի իրականացումը:

Եթե տպագրության տրվող նյութը որևէ նախատպագրական աշխատանք չի պահանջում, ապա օֆսեթ տպագրության համար անհրաժեշտ է սպասել առավելագույնը 5-7 աշխատանքային օր: Թվային տպագրությունը հնարավոր է իրականացնել 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Պատվերի կատարման օրերը պետք է հաշվել տպագրության նյութը հաստատելուց, այսինքն՝ վերջնական համաձայնությունը տալուց հետո: Տպագրության հստակ ժամկետը համաձայնեցվում է տպարանի աշխատակիցների հետ: Մշտական հաճախորդներին տրվում է առաջնահերթություն:

Արդյոք տպագրվող բոլոր նյութերը խմբագրվում և սրբագրվո՞ւմ են տպարանի կողմից:

Խմբագրումն ու սրբագրումն առանձին ծառայություն են, որ մատուցվում են միայն պատվիրատուի պահանջով: Դիզայնի և տպագրության մեջ օգտագործվող ինֆորմացիայի հավաստիության ամբողջ պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Սակայն փոքր տեքստեր պարունակող նյութերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, և տառասխալներ կամ վրիպակներ նկատելու դեպքում դրանք ուղղվում են՝ պատվիրատուի համաձայնությամբ:

Արդյոք ապահովվո՞ւմ է տպագրվող նյութերի գաղտնիությունը:

Այո´: «ԶարտՊրինտը» պարտավորվում է գաղտնի պահել և չտարածել պատվիրատուի կողմից տպագրության համար տրամադրված տեղեկությունները: Տպագրված նյութերի լուսանկարները կարող են հրապարակվել մեր պաշտոնական կայքում և սոցիալական էջերում որպես տպագրական օրինակ՝ միայն հաճախորդի համաձայնությամբ, պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը:

Արդյոք կարո՞ղ եմ վերցնել իմ կողմից պատվիրված դիզայնը և այն օգտագործել իմ ցանկությամբ:

Այո´: Եթե ծառայությունն իրականացվել է ձեր պատվերով, ապա մեր տպարանի կողմից իրականացված ձևավորումը ձեր սեփականությունն է. այն կարող է տրամադրվել պատվիրատուին՝ իր ցանկությամբ:

Ինչպե՞ս է վճարման կարգը:

Մեր տպագրության համար կանխավճարի սկզբունքը գրեթե չի գործում: Ծառայությունների դիմաց պատվիրատուն վճարում է դրանք մատուցելուց հետո, իրեն հարմար եղանակով՝ փոխանցում կատարելով «ԶարտՊրինտի» հաշվեհամարին կամ վճարելով կանխիկ՝ համապատասխան անդորրագրով և այլ անհրաժեշտ փաստաթղթերով: Ծառայությունների դիմաց վճարման կարգը սահմանվում է պատվիրատուի հետ ստորագրված ծառայությունների մատուցման պայմանագրով:

Արդյոք այն, ինչ տեսնում ենք համակարգչի էկրանին, կարո՞ղ ենք նույնությամբ տեսնել թղթի վրա տպագրված:

Ո´չ, պարտադիր չէ: Յուրաքանչյուր մոնիթոր տարբեր է, և ֆայլերը կարող են տարբեր երևալ ամեն էկրանի վրա: Սա վերաբերում է նաև թվային տպիչներին, այսինքն` տարբեր տպագրական մեքենաներ տարբեր կերպ կարող են վերարտադրել այն, ինչ ձեր էկրանին է:

Ի՞նչ է բրայլյան տպագրությունը:

Բրայլյան այբուբենը ստեղծվել է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, 1824-ին երեք տարեկանում աչքերի բորբոքումից կուրացած Լուի Բրայլի կողմից: Բրայլով գրված տեքստը կարդում են՝ ցուցամատը նշանների վրայով սահեցնելով: Բրայլի գրերը պատկերելու համար կիրառվում են վեցկետանի բջիջներ: Կետերին ուռուցիկություն հաղորդելու համար դրանք արվում են թղթի հակառակ կողմից: Ավանդական վեցկետանի Բրայլն ունի 64 տարբեր նշան: Դրանք օգտագործելով՝ ստացվում են ինչպես տարբեր այբուբենների տառերը, այնպես էլ թվեր, կետադրական նշաններ, անգլերենում նաև` առանձին բառեր և տառերի կոմբինացիաներ:

«Զարտպրինտը» մատչելի ձևաչափերով ի՞նչ ծառայություններ է տրամադրում:

«Զարտպրինտը» տրամադրում է նաև ծառայություններ, որոնք մատչելի են դարձնում տեղեկատվությունը. Բրայլի համակարգով (փոքր ծավալի), խոշոր տառատեսակով, հակադիր գույներով տպագրություն, աուդիոգրքերի ձայնագրում և բազմացում, պարզեցված տեքստերի մշակում և այլն: Այս ձևաչափերով տպագրությունը ձեր տեղեկությունը հասանելի է դարձնում տարբեր կարիքներ ունեցող անձանց:

«Զարտպրինտ» ՍՊԸ

Մեր փոքր ներդրումը
Ձեր մեծ գործին

Աշխատանքային օրերը

երկուշաբթի-ուրբաթ
ժամը 10:00-18:00-ը

Մեր ռեկվիզիտները

«Զարտպրինտ» ՍՊԸ
ք. Երևան 0034, Յան Ռայնիս 80 տուն
Հ/Հ 2050422238701001, ԻՆԵԿՈԲԱՆԿ
ՀՎՀՀ 00877349
Տնօրեն՝ Սյուզաննա Բաթոյան

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19ա, 5-րդ հարկ
  • 010 564 - 561, 099 - 564 - 561
  • zartprint.info@gmail.com
  • http://zartprint.am

Հետևեք մեզ