Այսօր բիզնեսը գրեթե ամբողջությամբ թվայնացվել է։ Նամակներ ուղարկելը, պայմանագրեր ստորագրելը, հանդիպումների մասնակցելը, նույնիսկ նոր բիզնես ծանոթությունները մեծ մասամբ կատարվում են օնլայն հարթակներում։ Իսկ ձեռքի տակ մշտապես այցեքարտ ունենալը շարունակում է լինել կարևոր ու թրենդային նախապայման բոլոր գործարարների համար։
Ահա 5 պատճառ՝ ինչո՞ւ հին ու բարի այցեքարտերը դեռ կարևոր են, և ինչո՞ւ դուք պետք է ունենաք դրանցով լցված մի ամբողջ գրպան։
- Թվային տարբերակով կոնտակտային տվյալներ վերցնելն անհարմար է։
Իհարկե, հնարավոր է կոնտակտային տվյալներն առցանց ուղարկել։ Սակայն այդ դեպքում անձնային գործոնը բացակայում է։ Իրական զրույցը իրական մարդու հետ և տեսողական կոնտակտը կարող են լավ ու երկարաժամկետ հարաբերությունների սկիզբ դառնալ։
Մարդու հետ շփվելու փոխարեն գլուխը հեռախոսի մեջ մտցնելը և հեռախոսահամար գրանցելը արդյունավետ չեն լինի։ Դրա փոխարեն պետք է նայել դիմացինի աչքերի մեջ, սկսել խոսակցությունը ավելի պրոֆեսիոնալ ձևով և վերջում այցեքարտերի փոխանակում կատարել։ Իհարկե, հետո հնարավոր է այդ ինֆորմացիան տեղափոխել սմարթֆոնի մեջ, սակայն այդ պահին առաջնայինը անձնային կապն է։
- Այցեքարտ ունենալը շատ արդյունավետ մարքեթինգային գործիք է։
Թվային մարքեթինգը, SEO-ն, վճարովի առցանց գովազդները իհարկե շատ արդյունավետ են։ Սակայն ոչինչ չի կարող փոխարինել անհատական հանդիպմանը, իրական ձեռքսեղմանը և այցեքարտերի փոխանակմանը։
Դուք կարող եք հանդիպել ձեր հաջորդ հաճախորդին օրվա ցանկացած պահի՝ կոնֆերանսների ժամանակ, ընդմիջմանը, օդանավակայանի սպասասրահում և այլուր։ Այցեքարտով միշտ զինված լինելով` դուք չեք կորցնի յուրաքանչյուր հնարավորություն՝ հասնելու և կապ հաստատելու ձեր հաջորդ կարևոր գործընկերոջ հետ։
- Այցեքարտը ձեր բիզնեսի առաջին տպավորությունն է։
Երբ պատահաբար հանդիպում եք որևէ մեկին, ով կարող է լինել ձեր հաջորդ հաճախորդը կամ գործընկերը, դուք չեք ցանկանա՝ ձեր մասին առաջին տպավորությունը վատ լինի։ Հիշվող այցեքարտը ավելին է, քան ուղղակի մեյլ կամ հեռախոսահամար տրամադրելու միջոց։ Որևէ մեկի հետ ծանոթանալիս և այցեքարտը տրամադրելիս մենք չենք ցանկանա, որ մեր բիզնեսը զուգորդվի «էժան» բառի հետ։ Բարձրորակ այցեքարտի կրեատիվ տեսքը կօգնի խուսափելու այդպիսի ասոցացիաներ ստեղծելու վտանգից։
Այցեքարտը մեծ ազդեցություն է ունենում խոսակցի վրա։ Բացի առաջին դրական տպավորությունից, նրա տեսքը կարող է նույնիսկ ապահովել հետագա խոսակցության թեման։ Այսպիսով, այցեքարտը կարող է նոր խոսակցության «վառելիքը» դառնալ։
- Կրեատիվ այցեքարտը տարածվում է առանց ավելորդ ջանքերի:
Այցեքարտը ֆիզիկական իր է, որին պետք է հանդիպի պոտենցիալ հաճախորդը։ Դրա միջոցով ձեր բրենդը մնում է նրանց հետ։
Երբ դուք հանդիպում եք ապագա հաճախորդին կամ գործընկերոջը և փոխանակում եք էլ. հասցեները և հեռախոսահամարները, դուք իրարից բաժանվում եք՝ հեռախոսում ունենալով կոնտակտային տվյալները։ Այս կետում ամեն ինչ ավարտվում է։
Իսկ երբ դուք տալիս եք ձեր կրեատիվ այցեքարտը, հնարավոր է, որ այդ մարդը կկիսվի դրանով ու ցույց կտա ուրիշներին։ Այդպիսով ձեր այցեքարտը կարող է հայտնվել մեկ այլ պոտենցիալ գործընկերոջ ձեռքում։
- Այցեքարտը ցույց է տալիս, որ դուք միշտ պատրաստված եք։
Երբևէ պատահե՞լ է՝ որևէ մեկի հեռախոսահամարը գրել սովորական թղթի կտորի վրա, կամ ձեր հեռախոսի մարտկոցը անջատվել է ամենաանհարմար պահին։ Դա կարող է ուրիշներին ոչ պրոֆեսիոնալ թվալ։
Պարզ իրավիճակ. եթե հանդիպեք երկու մարդու, որոնցից մեկը, գլուխը կորցրած, թուղթ ու գրիչ է փնտրում, իսկ մյուսը հանում է իր այցեքարտը և ձեզ պարզում, ո՞ւմ հետ դուք կցանկանայիք գործ ունենալ։ Ձեր մշտապես պատրաստված լինելը ցույց կտա, որ դուք պրոֆեսիոնալ եք ձեր գործում։
Եվ վերջապես, ձեր խոսակցությունը մի փոքր ավելի կերկարի, եթե վերջում ավելացնեք` ես ձեզ կտամ իմ այցեքարտը։
Պատվիրե՛ք այցեքարտ և այլ անհրաժեշտ իրեր՝ ձեր պրոֆեսիոնալ գործարարի կերպարը ամբողջացնելու համար։