«Զարտպրինտ». մեր փոքր ներդրումը Ձեր մեծ գործին
«Զարտպրինտը» ստեղծվել է 2012-ին, ոչ միայն հաջողակ բիզնես վարելու, այլ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու նպատակով: Այսօր «Զարտպրինտի» աշխատակիցների 65 տոկոսը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր սիրում են իրենց գործը:
Մենք իրականացնում ենք թվային և օֆսեթ տպագրություն, ձևավորում և հրատարակում ենք գրքույկներ, բուկլետներ, այցեքարտեր, օրացույցներ, պաստառներ, հրավիրատոմսեր և այլն: Մեր գլխավոր նպատակը մեր հաճախորդի կարիքների բացահայտումն ու պահանջների բավարարումն է՝ խնայելով նրանց ռեսուրսները և ժամանակը: Մենք արժևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելու մեր փորձը և պատրաստ ենք ամեն օր կատարելագործվելու, անհատական մոտեցում ցուցաբերելու որակյալ և ծառայություն մատուցելու համար:
Մենք հպարտ ենք, որ մեր հիմնական գործընկերների ցանկում նաև իրավապաշտպան կազմակերպություններն են, ում գործունեությունն ուղղված է մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Մենք գնահատում ենք մեր գործընկերների աշխատանքը և երջանիկ ենք, եթե կարողանում ենք մեր փոքր ներդրումն ունենալ հաճախորդների նախաձեռնություններում:
«Զարտպրինտ»-ի թիմ