Բուկլետ օգտագործելը մարքեթինգային ամենաարդյունավետ գործիքներից է ցանկացած ոլորտում։ Դուք այն կարող եք դարձնել շատ հետաքրքիր և գրավել մեծ լսարանների ուշադրությունը։ Ինչպես նաև դրանց միջոցով վաճառք իրականացնելը բավականին դյուրին է, իսկ տպագրության վրա ծախսը մատչելի` այլ մարքեթինգային գործիքների համեմատությամբ։
Ձեզ ենք ներկայացնում երեք դյուրին քայլ, որոնք կօգնեն արագ ու առանց մեծ ծախսերի բուկլետ ստեղծել ձեր բրենդի համար։
1.Գրե՛ք բուկլետը ձեր հաճախորդների համար և բրենդավորեք ձեր բիզնեսը։
Առաջին ու կարևոր քայլը բուկլետի համար գրավիչ վերնագիր ընտրելն է։ Բուկլետ ստեղծելիս խնդրին մոտեցեք ձեր հաճախորդների տեսանկյունից. ի՞նչ տեղեկատվություն նրանք կցանկանային իմանալ, որը դուք կարող եք տրամադրել։ Վերնագիրը պետք է խթան հանդիսանա ամբողջ տեքստը կարդալու համար։
Երբ վերնագիրը պատրաստ է, անցե՛ք բուն տեքստին։ Ու հիշե՛ք՝ տեքստը մարդկանց մոտ վաճառքի մասին ասոցիացիա չպետք է առաջացնի։ Հաճախորդը չի կարդա այն, եթե զգա, որ իրեն վաճառում են։ Փոխարենը գրե՛ք լրագրողի լեզվով՝ հասկանալի, գրագետ ու հաճելի ընթերցելու համար։ Պատասխանե՛ք այն հարցին, թե ի՛նչ կտա ձեր ապրանքը կամ ծառայությունը ձեր հաճախորդին, ի՛նչ օգուտ նա կստանա և ի՛նչ խնդիրներից կազատվի։
Երբ արդեն ձեր բուկլետը կլինի պոտենցիալ հաճախորդի ձեռքում, անհրաժեշտության դեպքում նա արդեն կիմանա ինչպես դիմել ձեզ՝ ստանալու ձեր ապրանքը կամ ծառայությունը։
2. Ավելացրե՛ք վաճառքը` մարդկանց հավելյալ օգուտ տալով։
Արդեն նշեցինք, որ ձեր բուկլետի տեքստը պետք չէ դարձնել վաճառքի բացահայտ ուղերձ։ Բայց միևնույն է, այն պետք է տպավորիչ լինի։ Դրա համար կարող եք օգտագործել գծապատկերներ, աղյուսակներ, նկարներ` կարևոր տեղեկատվությունն ընդգծելու համար։
Ենթադրենք` դուք գույքի պլանավորմամբ զբաղվող իրավաբան եք։ Ձեր բուկլետում անպայման պետք է խոսել կտակի մասին։ Սկզբում կարող եք գրել, թե որքան սեփականություն է իզուր կորել կտակը սխալ կազմելու պատճառով։ Այսպես մարդիկ կհասկանան, թե ինչ խնդիրներից կարելի է ազատվել ձեր ծառայության միջոցով։ Դրանից հետո արդեն կարող եք նշել կտակի հետ կապված ձեր ծառայությունների մասին։ Վերջին էջը կարող եք դարձնել կուպոնային կամ զեղչային էջ։ Այս կերպ դուք միաժամանակ կլուծեք մարդկանց համար կարևոր խնդիր` կներկայացնեք առաջարկ և կմոտիվացնեք նրանց դիմելու հենց ձեզ։
3․ Ապահովե՛ք բարձրորակ տպագրություն։
Երբ բուկլետը արդեն գրված և ձևավորված է, գալիս է տպագրության ժամանակը։ Այստեղ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. տպագրությունը պետք է իրականացնել բարձրորակ թղթի վրա, որպեսզի ձեր բրենդի մասին մարդկանց առաջին տպավորությունը հրաշալի լինի։ Ձեր կազմակերպության իմիջը կտուժի անորակ ու էժան թղթի պատճառով։ Կարիք չկա խնայել թղթի վրա։ Ձեր բրենդը ներկայացնող այդ փոքրիկ կտորը հնարավոր է շատ երկար մնա պոտենցիալ հաճախորդի ձեռքում։