Օրվա ընթացքում մենք հանդիպում ենք մի քանի տասնյակ տպագրված պոստերների , որոնք նախատեսված են տարբեր ապրանքների կամ ծառայությունների գովազդի համար, քաղաքական նպատակներով կամ ինչ-որ միջոցառման մասին մեզ տեղեկացնելու համար։ Դրանք ամենուր են՝ փողոցներում, խանութներում, սրճարաններում և այլ հասարակական վայրերում։
Մենք ուղղակի ի զորու չենք նկատել ու մտապահել այս բոլորը։ Այդ պատճառով մեզ գրավում են միայն ամենահետաքրքիր և տարբերվող դիզայն ունեցող պոստերները։ Այսպիսով, տպագրված պոստերների դիզայնը ամենաառաջին քայլն է ձեր մարքեթինգային արշավի հաջողությունն ապահովելու համար։
Այժմ փորձենք հասկանալ՝ ինչպե՛ս ստանալ տպագրված պոստերի իդեալական տեսքը, որը աննկատ չի մնա անգամ ամենաանուշադիր մարդու կողմից։
Գտե՛ք մեծ ներշնչանք
Պոստերների նախնական տեսքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել բազմաթիվ կրեատիվ և օգտակար մտքեր։ Օրինակ՝ ձեզ ոգևորող և ներշնչող իդեաներ կարող եք գտնել Pinterest-ում։ Պետք չէ ամբողջությամբ կրկնօրինակել ուրիշների մտքերը։ Բայց դա հնարավորություն կտա ձեզ նախնական պատկերացում կազմելու ձեր պոստերի տեսքի մասին։ Ուղղակի գրեք ձեզ անհրաժեշտ բանալի բառը և գտեք բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետաքրքիր գաղափարներ նույն թեմայի շուրջ։
Թողե՛ք այն պարզ
Սա վերաբերում է ոչ միայն պոստերներին, այլ նաև բուկլետներին, ֆլայերներին, բաներներին և այլ տպագրված նյութերի։ Փորձե՛ք ամբողջությամբ չլցնել այս թղթերը ինչ-որ տեղեկատվությամբ։ Գրե՛ք կարևոր կետերը ավելի տեսանելի, մեծ տառաչափով և հակիրճ։ Այդպես մարդիկ կընկալեն կարևոր տեղեկատվությունը առաջին հայացքից։
Ստուգե՛ք ձեր նկարների որակը
Յուրաքանչյուր պոստեր տպագրելիս պետք է վստահ լինեք, որ դրանցում օգտագործվող նկարներն ունեն բարձր որակ։ Անթույլատրելի է պոստերում օգտագործել աղոտ, ոչ պարզ նկարներ։ Բացի այդ, հետևե՛ք դրանց օրինական լինելուն։ Գողացված նկարները կարող են հետագայում խնդիրներ առաջացնել։ Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որտեղ կարող եք անվճար կամ շատ մատչելի գներով ձեռք բերել լիցենզավորված նկարներ։
Խաղացե՛ք գույների հետ
Ի՞նչն է առաջինը գրավում մեր ուշադրությունը հեռվում տեղադրված պոստերին նայելիս։ Վառ, հետաքրքիր ու ճիշտ համադրված գույները։ Դրանք կստիպեն մարդկանց մոտենալ, ավելի մանրամասն ուսումնասիրել պոստերը և կարդալ ամբողջ տեղեկատվությունը։ Գույների հարցում պետք է ավելի զգույշ լինել ։ Վստա՛հ եղեք, որ պոստերի գույները խոսում են ձեր օգտին։ Փորձեր կատարե՛ք և հասկացե՛ք, թե որ գույների համադրությունն է իդեալական համապատասխանում ձեր կազմակերպությանը կամ ապրանքին։
Հուսանք՝ այս հնարքները կօգնեն ձեզ ստեղծելու ձեր օգտին աշխատող պոստերներ։ Իսկ եթե անհրաժեշտ է մասնագետների խորհրդատվություն և պոստերների բարձորակ տպագրություն, ապա «ԶարտՊրինտը» կօգնի այդ հարցում։