Տպագրության ամենատարածված տեսակներից են օֆսեթը և լազերային տպագրությունը: Տպագրության պատվեր կատարելիս անհրաժեշտ է իմանալ օֆսեթի և լազերային տպագրության տարբերությունները, որոնք ի դեպ քիչ չեն: Դրանց տարբերությունը կայանում է տպագիր արտադրանքի արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունների, տպաքանակի, արժեքի և ժամկետների մեջ։
10 տարվա մեր գործունեության ընթացքում գրեթե ամեն երկրորդ հաճախորդներից լսել ենք «Իսկ ո՞րն է օֆսեթ և լազերային տպագրության տարբերությունը» հարցը: Դե ինչ, շարունակեք կարդալ, որ հաջորդ պատվերի ժամանակ այլևս շփոթություն չլինի:
Օֆեթ տպագրություն ընտրելն ավելի նպատակահարմար է, երբ խոսքը գնում է ֆոնային, ինչպես նաև մեծաքանակ տպագրության մասին: Օրինակ՝
✅այցեքարտեր,
✅տեղեկատվական թերթիկներ,
✅թռուցիկներ և այլն:
Այցեքարտերի ու տեղեկատվական թերթիկների օֆսեթ տպագրության պատվեր ԶարտՊրինտում հնարավոր է կատարել սկսած 500 հատից: Գրքույկների ու մինչև 70 էջ ծավալով ձեռնարկների տպագրության նվազագույն քանակը սկսվում է 150-200 հատից:
Տպագրության այս տեսակի առավելություններից են՝ բարձր որակը, ինչն ապահովվում է լրացուցիչ լաքապատման ու գունաբաժանման շնորհիվ, և արժեքով ավելի մատչելի լինելը:
Օֆսեթ տպագրության թերությունը, թերևս, ժամանակատար լինելն է: 1000 հատ այցեքարտն օրինակ, պատրաստ կլինի 5 օրում:
Ի տարբերություն օֆսեթ տպագրության, լազերային տպագրության գլխավոր առավելությունն արագությունն է: Կախված պատվերի քանակից, այն կարող է պատրաստ լինել 1 աշխատանքային օրում:
Լազերային տպագրության մյուս կարևոր առավելությունն այն է, որ հնարավոր է ցանկացած քանակի տպագրություն պատվիրել՝ սկսած 1 հատից: Սակայն, պետք է նշել, որ հենց այս առավելությունների հաշվին է, որ լազերային տպագրության արժեքն ավելի բարձր է:
Հարկ է նշել, որ լազերային տպագրությամբ էլ կարելի է պատվիրել վերը նշված բոլոր նյութերը, այսինքն, տպագրության տեսակը չի սահմանափկում թե ինչ տպել: