Երբևէ մտածել եք՝ ինչո՞ւ են միջոցառումների կազմակերպիչները շարունակում օգտագործել բուկլետներ ՝ տեղեկատվություն տարածելու համար։ Ճիշտ է, այժմ կան բազմաթիվ նոր մարքեթինգային գործիքներ։ Սակայն մենք ցույց կտանք, որ որոշ ավանդական մեթոդներ կարող են ավելի արդյունավետ լինել։
Ցանկացած միջոցառում կազմակերպելիս (համերգ, խանութի բացում, մշակութային օր, ցուցահանդես) մենք ցանկանում ենք, որ դրա մասին շատերն իմանան։ Դա հնարավոր է իրագործել բազմաթիվ եղանակներով՝ նամակներ, հեռուստատեսային կամ ռադիո գովազդ, արտաքին գովազդ և այլն։
Ցավոք, բազմաթիվ կազմակերպությունների համար սրանք կարող են լինել ցանկալի, բայց ոչ հասանելի մեթոդներ։ Երբեմն կազմակերպությունը սահմանափակված է լինում շատ սեղմ բյուջեով։ Դա է հիմնական պատճառներից մեկը, որ բազմաթիվ կազմակերպություններ օգտագործում են միայն ու միայն սոցիալական ցանցերը հասարակության մեջ տեղեկատվություն տարածելու համար։
Սոցիալական ցանցերը միանշանակ շատ արդյունավետ գործիք են միջոցառման առաջխաղացման և ավելի մեծ լսարաններ ընդգրկելու համար։ Բայց չմոռանանք ավանդական և վաղուց փորձված մեթոդները, որոնց արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է։
Այժմ ներկայացնենք 10 պատճառ՝ ինչո՞ւ օգտագործել բուկլետներ՝ այլ վճարովի գովազդների փոխարեն։
- Ճիշտ թիրախային լսարան
Միջոցառման գովազդի համար բուկլետները հասանելի ու հարմար տարբերակ են։ Դրանց միջոցով ավելի հեշտ է հասնել լոկալ անհրաժեշտ լսարանին։
- Ցույց տվեք ձեր անսահման կրեատիվությունը
Այստեղ ձեր ստեղծագործական մտքի համար անսահման հնարավորություններ կան։ Բուկլետները կարող են գրավել մարդկանց ուշադրությունը, նրանց հետադարձ կապի հնարավորություն տալ։ Դուք կարող եք ընդգծել կարևոր հաղորդագրությունները։ Տպագրե՛ք բուկլետներ ցանկացած չափսի և ձևի։ Բուկլետներ A4 կամ A5 չափսի, ցանկացած որակի թղթի վրա, կրեատիվ նկարներով ու տեքստերով։ Դուք կարող եք ստեղծել արվեստի գործ, որը ոչ մեկի աչքից չի վրիպի։
- Բուկլետները շոշափելի են
Բուկլետներ օգտագործելու հաջորդ առավելությունը դրանց շոշափելի բնույթն է։ Երբ այն արդեն գտնվում է թիրախավորված լսարանի ձեռքին, կարելի է համարել գործի կեսն ավարտված։ Դիզայնը և տպագրության որակը կապահովեն մյուս կեսը։
- Դրանք խթանող գործիքներ են
Բուկլետները կարելի է դարձնել մարքեթինգային հարմար գործիք՝ դրանց մեջ տեղադրելով որոշ զեղչային հնարավորություններ, պրոմոկոդեր կամ կուպոններ։ Դա ոչ միայն կմոտիվացնի ձեր թիրախային լսարանին, այլ նաև կօգնի ձեզ չափել բուկլետային արշավի արդյունքները։
- Բուկլետները չափելի են
Եթե բուկլետի մեջ ներառենք որևէ հատուկ առաջարկ առանձին կոդով, ապա կստեղծենք արշավի արդյունքները չափելու հարմար գործիք։ Տարածված բուկլետների քանի՞ տոկոսն է վերադարձվել։ Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է ոչ միայն հետագա վերլուծության, այլ նաև արշավի հաջողությունը կամ փոքրիկ վրիպումները հասկանալու համար։
- Դրանք մատչելի են
Կատարված ծախսերը համեմատելով այլ մարքեթինգային գործիքների ծախսերի հետ՝ կհասկանանք, որ սա ավելի արդյունավետ միջոց է միջոցառման խթանման համար։ Այն ապահովում է քիչ ծախսերով մեծ արդյունքներ։
- Բուկլետները ճկուն են
Ծալելով ու ծրարի մեջ դնելով՝ բուկլետը կդառնա նամակ։ Այն հարթ թողնելով ՝ թռուցիկ։ Հաստ թղթի վրա տպագրելով՝ այն կդարձնենք բացիկ։ Ցանկության դեպքում այն կարելի է թողնել թվային տարբերակով և ուղարկել հաճախորդների էլ․ հասցեներին։
- Դրանք հեշտ գործիքներ են
Դրանք թանկարժեք չեն, բայց կարող են պարունակել այնքան տեղեկատվություն, որքան ձեզ անհրաժեշտ է։ Դրանք կօգնեն մասնակիցներին իմանալ միջոցառման ամբողջ մանրամասները։
- Բուկլետները կարելի է տարածել արագ ու մեծ խնայողություններով
Բուկլետներ տարածելը կարող է շատ հեշտ լինել։ Դրա համար գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ՝
- տարածելով տնից տուն,
- դնելով օրաթերթերի մեջ,
- տարածելով փողոցներում,
- տարածելով խանութներում և այդպես շարունակ։
- Դրանք կօգնեն ստեղծել մարքեթինգային նոր հնարավորություններ
Խրախուսե՛ք միջոցառման մասնակիցներին՝ նրանց խնդրելով, օրինակ՝ լրացնել էլ․հասցեները բուկլետների վրա և բերել միջոցառմանը։ Դրանց դիմաց նրանք կարող են ստանալ ինչ-որ հատուկ զեղչային առաջարկ։ Իսկ դուք արդեն կունենաք ավելի շատ տվյալներ ձեր հաջորդ մարքեթինգային արշավի համար։
Պատվիրե՛ք որակյալ, վառ ու կրեատիվ բուկլետներ, կամ ծանոթացե՛ք ԶարտՊրինտի մյուս ծառայություններին։
Read More