Գործընկերներին ամանորյա նվերներ ուղարկելը վաղուց դարձել է շատ կազմակերպությունների կորպորատիվ մշակույթի կարևոր մասը։ Այս փոքրիկ ավանդույթը օգնում է հաճելի զգացողություններ պատճառել գործընկերներին, իսկ դրանց ճիշտ ընտրությունը կհիշեցնի նրանց Ձեր մասին մի ամբողջ տարի։
Այժմ ներկայացնենք ամանորյա նվերներ, որոնք կլինեն օգտակար, հիշվող ու տպավորիչ։
1․ Բաժակ
Բոլորը սիրում են լարված աշխատանքից հետո հանգստանալ և ըմբոշխնել մեկ բաժակ թեյ կամ սուրճ։ Իսկ աշխատակիցների հետ այդ սովորույթը դառնում է ավելի հաճելի ու սիրված։ Գեղեցիկ ու ուրախ բաժակները միշտ սիրված նվերներ կլինեն նրանց համար։
2․ Օրացույց
Նոր տարին պետք է սկսել նոր օրացույցով։ Հրաշալի նվեր կարող է լինել օրացույցը, որը կապահովի ուրախ տրամադրություն, կունենա վառ գույներ և պոզիտիվ նկարներ, որոնք կուղեկցեն գործընկերներին մի ամբողջ տարի։
3․ Տարեգիրք, նոթատետր
Հանդիպումների ժամանակ կամ ուղղակի արագ նշումների համար հարմար է միշտ ձեռքի տակ ունենալ նոթատետր կամ տարեգիրք։ Դրա հետաքրքիր ձևավորումը կարևոր է բոլորիս համար։ Գեղեցիկ և կրեատիվ նոթատետրը երբեք դարակում չօգտագործված չի մնա։
Այժմ, նվերը ընտրելուց հետո, պետք է այն փաթեթավորել և ուղարկել գործընկերներին։ Իսկ նրանց դեմքի ժպիտը երաշխավորված է։
Եթե Դուք փնտրում եք նոր ու հետաքրքիր նվերների այլ տարբերակներ, ԶարտՊրինտը կօգնի այդ հարցում։