Ինչո՞վ է տարբերվում օֆսեթ տպագրությունը լազերայինից:
Թվային տպագրության գլխավոր առավելությունը արագությունն է: Այստեղ այնքան մեծ նախապատրաստական աշխատանք չկա, որքան օֆսեթի դեպքում: Թվային տպագրությունն իրականացվում է սկսած մեկ օրինակից, հնարավոր է նաև նախապես ծանոթանալ տպագրության որակին, գույներին և այլն:
Որո՞նք են թղթի ընդունված չափսերը:
A0 | 841մմ x 1189մմ |
A1 | 594 մմ x 841 մմ |
A2 | 420 մմ x 594 մմ |
A3 | 297 մմ x 420 մմ |
A4 | 210 մմ x 297 մմ |
A5 | 148 մմ x 210 մմ |
A6 | 105 մմ x 148 մմ |
A7 | 74 մմ x 105 մմ |
A8 | 52 մմ x 74 մմ |
Ի՞նչ ֆորմատով է անհրաժեշտ ներկայացնել ֆայլը տպագրության համար:
Ինչպե՞ս է գոյանում գինը:
Ի՞նչ պետք է իմանալ գնային առաջարկ հարցնելիս:
Օրինակ` որպեսզի իմանաք, թե որքան կարժենա տպագրությունը 1 գրիչի վրա, պետք է տեղեկացնեք, թե մոտավորապես քանի գրիչի վրա եք մտադիր տպագրություն իրականացնել: Կողմնորոշվելու համար կարող եք միանգամից 2 տարբերակ հարցնել՝ 50 և 100 հատի դեպքում:
Եթե կոնկրետ բյուջե ունեք, ապա կարող ենք առաջնորդվել նաև դրանով և հարմար տարբերակ առաջարկել՝ ձեր հնարավորություններին համապատասխան: Ամեն դեպքում ձեր ժամանակը խնայելու համար գնառաջարկ հարցնելիս ձեզ համար պարզեք տպագրության`
- քանակը (օրինակ՝ 100 կամ 300 հատ)
- չափը (օրինակ՝ A5 կամ 15 x 21 սմ և այլն)
- գույները (օրինակ՝ 4 գույն կամ սև-սպիտակ)
- երկկողմանի կամ միակողմանի տպագրություն
- թղթի քաշը և որակը (փայլուն, անփայլ)
- բուկլետների, գրքույկների դեպքում` կարելու եղանակները (տետրակար, թերմոսոսինձ, թելակար-թերմոսոսինձ և այլն)