Փնտրու՞մ եք արդյունավետ և տպավորիչ միջոց ձեր հաճախորդների հետ հաղորդակցվելու համար. գունավոր, բովանդակալից ու հատուկ մշակված տեղեկատվական թռուցիկների և բուկլետների տպագրությունն արդյունավետ, մատչելի ու երբևէ արդիականությունը չկորցնող միջոց է ձեր բիզնեսը խթանելու համար:
Շատ կարևոր է ձեր բիզնեսի ձայնը և ասելիքը հասցնել ձեր հաճախորդներին, գրավել նրանց ուշադրությունն ու հետաքրքրություն առաջացնել։ Այստեղ շատ կարևոր է որակյալ դիզայն ու տպագրություն ապահովել, որ յուրաքանչյուր տպագիր օրինակ ամենաբարձր որակն ունենա:
ԶարտՊրինտում դուք կարող եք պատվիրել բոկլետների և տեղեկատվական թռուցիկների դիզայն և տպագրություն՝ բարձրորակ թղթից և լավագույն տեխնիկայով։
Յուրաքանչյուր բիզնես եզակի է, և մենք կարծում ենք, որ դա պետք է վերաբերի նաև յուրաքանչյուր բուկլետին և թռուցիկին: Կատարյալ ձևանմուշ ստանալու համար ժամեր ծախսելու կարիք չկա, եթե գիտեք՝ ում դիմել: Մեր դիզայներները նախնական զրույցի ընթացքում գնահատում են ձեր բիզնեսի կարիքները և ձեր ակնկալիքները, ապա առաջարկում մի քանի տարբերակ՝ լավագույն վերջնականը ստանալու համար:
Ո՞րն է լավագույն օրինակը
Տեղեկատվական թռուցիկների և բուկլետների դերը ժամանակակից մարքեթինգում չի նվազում, ուստի հանարավորության դեպքում մի խուսափեք օգտագործել դրանք։
Լավագույն օրինակը ստանալու համար պետք է մի քանի պարզ կանոնի հատևել․
Մատչելիություն- Կարևոր է, որ թերթիկի դիզայնը մատչելի լինի՝ աչքին հարմար։ Ինֆորմացիան դասակարգեք այնպես, որ պատկերի ու տեքստի համաչափությունը պահպանվի, ընթերցելիս ձանձրալի չլինի։ Մատչելության մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել նաև տառատեսակին ու տառաչափին։ Չափազանց մանր տառաչափ ընտրելու դեպքում դուք կկորցնեք ձեր պոտենցիալ հաճախորդին, քանի որ միջոցառման ժամանակ որևէ մեկը ամբողջ ժամանակը չի կարող հատկացնել մանր տառերով թերթիկի ուսումնասիրությանը։
Պատկերներ- Ինչպես արդեն նշեցինք, կարևոր է ճիշտ բաշխել տեքստն ու պատկերը, սակայն չպետք է մեկը մյուսին զիջի։ Յութաքանչյուր էջին նվազագույնը 1-2 նկար տեղադրեք, որպեսզի նաև պատկերի միջոցով պարզ լինի, թե ինչ մասին է թերթիկը։ Ընտրեք պարզ և որակյալ նկարներ, չէ՞ որ փոքր չափսի դեպքում երկուսն էլ շատ կարևոր են։
Գույներ- Շա՜տ կարևոր է միանգամից գրավել մարդու ուշադրությունը։ Խուսափեք պաստելային գույներից ու ընտրեք գրավիչ, վառ գույներ, որպեսզի թռուցիկը ստացողի աչքը միանգամից նկատի, թե ինչ է պատկերված։
ԶարտՊրինտը վերոնշյալ չափանիշներով ու եզակի դիզայնով թռուցիկների և բուկլետների տպագրության տարիների փորձ ունի։ Մենք վստահ ենք, որ մեր առաջարկը տպավորիչ կլինի ու կծառայի իր նպատակին: