Ինչպե՞ս ոչ ավանդական մեթոդներով բարձրացնել բրենդի ճանաչելիությունը կամ ինչպե՞ս ցույց տալ, որ միացել եք այս կամ այն գաղափարին, որևէ երաժշտական խմբի սիրահար եք և այլն։ Բազմաթիվ տարբերակներ կան, բայց այս անգամ անդրադառնում ենք կրծքանշաններին (pin)։ Դարեր շարունակ կրծքանշանները զարդարանքի կարևոր մաս են կազմել, զարդարվել թանկարժեք քարերով ու դասվել ամենացանկալի իրերի շարքում, հատկապես՝ կանանց համար։ Ժամանակակից աշխարհում հասարակ կրծքանշանները ևս մեծ պահանջարկ ունեն ու մրջոցառումների, ցուցադրությունների ժամանակ պարտադիր իրերի շարքում են։
Այս փոքրիկ աքսեսուարները հաճախ ավելի խոսուն են, քան կարող ենք պատկերացնել։ Ստորև 5 տարբերակ, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել կրծքանշանները։
Որպես գովազդային կրիչ
Միջոցառումների ժամանակ տեղեկատվական թերթիկների, այցեքարտերի և այլ նյութերի կողքին շատ հաճախ տեսնում ենք նաև կրծքանշաններ՝ տվյալ ընկերության տարբերանշանով, կարգախոսով կամ այդ միջոցառման գաղափարին համապատասխան այլ բովանդակությամբ։ Այս փոքրիկ իրերը արդյունավետ ու մատչելի տարբերակ են կազմակերպության, բրենդի ճանաչելիության բարձրացման համար և կարող են նպաստել, որ ձեր գործունեության մասին ավելի լայն շրջանակներում տեղեկանան։ Այնպես որ, միջոցառումների, ցուցադրությունների և տոնավաճառների մասնակցելիս մի՛ մոռացեք կրծքանշանների տպագրոթյան մասին։
Կորպորատիվ փաթեթի մի մաս
Այժմ գրեթե բոլոր կազմակերպությունները նոր աշխատակիցներ ընդունելիս նրանց բարի գալուստ մաղթելու համար նվեր-տուփեր են պատրաստում։ Տուփերի պարունակության մեջ կարևոր տեղ ունեն կրծքանշանները։ Դրանք հետաքրքիր միջոց են ցույց տալու համար, որ նոր աշխատակիցը տվյալ թիմի անդամ է ու կիսում է ընկերության գաղափարները։
Ինքնարտահայտման միջոց
Ինչպե՞ս տարբերվել հասարակությունից ու ցույց տալ, որ դու այս կամ այն գաղափարի կրողն եք կամ օրինակ՝ այս կամ այն ֆուտբոլային ակումբի երկրպագու եք։ Այո՛, կրծքանշաններով։ Մեկ բառ կամ տարբերանշան, սիմվոլ կամ բառակապակցություն ու բոլորն արդեն գիտեն, որ օրինակ՝ միացել եք ֆեմինիստական շարժմանը կամ ֆուտբոլային X թիմի երկրպագու եք։
Նվերի տարբերակ
Պատկերցրեք, թե ձեր մտերիմները որքան կուրախանան իրենց նախասիրությունների մասին պատմող կրծքանշաններ ստանալիս։ Փորձեք թեմատիկ գրվածքներով կամ պատկերներով օրինակներ տպագրել և որևէ առիթի դեպքում նվիրել ձեր մտերիմներին։ Սա լավ տարբերակ է ցույց տալու, որ ժամանակ և ջանք չեք խնայել նվեր պատրաստելիս ու որ ամենականրևոն է՝ ուրիշ որևէ մեկն այդ նույն կրծքանշաններից չի կարող ունենալ։
Հրավերի միջոց
Միջոցառումներ, հանդիպումներ, ֆորումներ կազմակերպելիս կարող եք ավանդական հրավիրատոմսերը փոխարինել թեմատիկ կրծքանշաններով և ավելին, կարող եք հյուրերին խնդրել դրանք կրել հանդիպման օրը՝ օգտագործելով նաև որպես անցաքարտ։
Կրծքանշաններ օգտագործելու ասահման տարբերակներ կան, պարզապես պետք է ճիշտ ընտրեք ասելիքը, որ ցանկանում եք փոխանցել դրանց միջոցով։ ԶարտՊրինտը կարող է օգնել թե՛ դիզայնի, թե՛ տպագրության հարցում։