Վերջին շրջանում բիզնեսը մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ մշակույթին՝ հոգալով, որ յուրաքանչյուր աշխատակից իրեն հարմարավետ, գնահատված ու երջանիկ զգա թիմում։ Այստեղ կարևոր է նաև նոր աշխատակիցներին թիմ ինտեգրելու մշակույթը։ Մարդկային ռեսուրսների կառավարան մասնագետներն ինչ հնարք ասես որ չեն գործադրում թիմը որակյալ մասնագետներով համալրելու համար ու կարևոր է, որ նոր աշխատավայրում ընդունելությունը տպավորիչ լինի։
Այս հարցում կարևոր են նոր աշխատակիցների համար ընկերության տրամադրած փաթեթները։ Իսկ ո՞ւմ հաճելի չէ առաջին աշխատանքային օրը նվերներ ստանալ։
Հստակ կանոններ չկան, թե ինչպես պետք է կազմել փաթեթը, ինչ ներառել ու որքան։ Պետք է պարզապես հավատարիմ մնալ կազմակերպության գաղափարներին ու փաթեթի միջոցով փոխանցել դրանք նոր աշխատակիցներին։
ԶարտՊրինտը առաջարկում է միասին ընտրել, թե ի՞նչ կարելի է ներառել փաթեթում ու միևնույն ժամանակ առաջարկում իրականացնել դրանց տպագրությունը՝ սեղմ ժամկետներում ու բարձրորակ տեխնիկայով։
Կտորե պայուսակ
Թերևս ամենապահանջվածների շարքից է։ Այն հարմար է ամենօրյա օգտագործման համար, ոճային է ու ընդգծում է ընկերության պատասխանատու վարքագիծը՝ բնության պահպանան հարցում։
ԶարտՊրինտում կարող եք պատվիրել կտորե պայուսակների դիզայն ու տպագրություն՝ ցանկացած քանակով։
Թերմոսներ և թերմոբաժակներ
Հոգալ, որ աշխատակիցները բավարար չափով հեղուկ օգտագործեն՝ հետևելով առողջ ապրելակերպի կանոններին։
Ձեր կազմակերպության տարբերանշանով ու կարգախոսով թերմոսներն ու թերմոբաժակները փաթեթի կարևոր բաղադրիչ կարող են լինել։ Ո՞վ չի սիրում աշխատասեղանին մշտապես թարմ սուրճ կամ սառը ջուր ունենալ։
Նոթատետր
Որքան էլ ամեն ինչ թվայնացվում է, նոթատետրն աշխատասեղանի անպակաս իրերից է։ Կազմակերպության տարբերանշանով նոթատետրը նաև յուրահատուկ ակնարկ է, որ նոր աշխատակիցն արդեն թիմի անդամ է ու կարող է առաջին օրվանից իր նոր գաղափարները ներկայացնել։
Բաժակ
Ավելորդ է չէ՞ նշել, որ բաժակըպետք է լինի նոր աշխատակիցների համար մշակվող փաթեթներում։ Առանց բաժակի ինչ-որ բան հաստատ պակաս կթվա։
Մենք առաջարկում ենք որակյալ տպագրություն բաժակի վրա՝ թե տարբերանշանի տեսքով, թե անվանական գրություններով։ Կարելի է հետաքրքիր բառակապակցություններ մտածել, որոնք կբնութագեն նոր աշխատակցի հաստիքն ու դրանք գրել բաժակին։ Վստահ եղեք՝ անտարբեր որևէ մեկը չի մնա։
Շապիկներ և հուդիներ
Էլ ինչ թիմ, առանց միանման շապիկների կամ հուդիների։ Միջոցառումների ժամանակ հատկապես, ցանկալի է, որ թիմը միանման հագուստ կրի։
Առաջարկում ենք որակյալ տպագրություն և վստահեցնում, որ բազմակի լվացման դեպքում էլ այն չի գունազրկվի։
Սթիքրներ
Թիմին ու կազմակերպությանը լավագույնս ճանաչելու համար պետք է ուղղակի ծանոթանալ նրանց սթիքերներին։ Սթիքերները սովորաբար պատմում են այն, ինչ անզեն աչքով չես տեսնի ու ոչ էլ կլսես։
Եթե դեռևս չունեք հեղակային սթիքերներ՝ ԶարտՊրինտում կարող եք պատվիրել թե՛ ձևավորումը, թե՛ տպագրությունը։
Կրծքանշաններ
Այս փոքրիկ իրերն այնքա՜ն պահանջված ու սիրված են, որ անկարելի է չներառել փաթեթում։ Կրծքանշանները թույլ կտան ամբողջացնել ձեր փաթեթը։
Վերոնշյալ օրինակներով սահմանափակվել պետք չէ, քանի որ կախված բիզնեսից՝ փաթեթները կարող են տարբեր լինել։ Ցանկացած փաթեթի դեպքում ենք պատրաստ ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ դրանց ձևավորման ու տպագրության միջոցով։